«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 792-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1788-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1788-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի և տեղեկատվության վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել արտաքին կապերի վարչության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, իսկ շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչությունը` շինարարության և բարեկարգման վարչության ու կոմունալ տնտեսության վարչության:
Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «I. կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «1. Վարչություններ» կետում`
ա) ուժը կորցրած ճանաչել «Արտաքին կապերի և տեղեկատվության վարչություն» տողը.
բ) կետը լրացնել հետևյալ նոր տողերով.
«Արտաքին կապերի վարչություն»
«Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն».
գ) ուժը կորցրած ճանաչել «Շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչություն» տողը.
դ) կետը լրացնել հետևյալ նոր տողերով.
«Շինարարության և բարեկարգման վարչություն»
«Կոմունալ տնտեսության վարչություն»:
2. Երևանի քաղաքապետին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում սահմանել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքային միավոր (քաղաքացիական ծառայության պաշտոն):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|