«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
24 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 1997 թ. N 196
քաղ. Երևան
«ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և ի կատարումն «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել միջազգային մրցույթով:
2. Սահմանել, որ մրցութային հանձնաժողովի կազմը և ընկերության պետական բաժնեմասի մեկնարկային գինը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով։
3. «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել Վանաձորի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։
4. Սահմանել, որ մրցութային հանձնաժողովը մրցույթն արդյունավետ իրականացնելու նպատակով մրցույթի նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներում որպես մասնագիտացված կազմակերպություն ընդգրկում է «Մերիլ Լինչ Ինտերնեյշնլ» (Լոնդոն, Անգլիա) ընկերությունը։
Նշված մասնագիտացված կազմակերպությանը վճարումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրին համապատասխան։
5. Մրցույթին մասնակցելու համար մրցույթի մասնակիցները (այսուհետև՝ մասնակից) մրցութային առաջարկները (այսուհետև՝ առաջարկ) ներկայացնում են մրցութային հանձնաժողովին և մասնագիտացված կազմակերպությանը՝ հրավերում նշված հասցեներով։
Առաջարկները ներկայացնելու վերջնական ժամկետ սահմանել 1997 թվականի հոկտեմբերի 15-ի Գրինվիչի ժամանակով ժամը 15.00-ն:
Մրցույթի անցկացման վայրը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքն Է։
6. Մասնակցի ներկայացրած առաջարկը պետք Է ներառի հետևյալ ֆինանսական պարտավորությունները՝
ա) ընկերության պետական բաժնեմասի գինը, որի մասնակիցը պատրաստ Է վճարել մրցույթում հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին.
բ) ներդրումների ծավալը, ձևը և ժամկետները` իր ներկայացրած ներդրումների ծրագրին համապատասխան.
գ) զբաղվածության երաշխիքները, այդ թվում` աշխատատեղերի քանակը, միջին աշխատավարձը և ժամկետները։
Մասնակիցը պետք Է պատրաստ լինի առանց վերապահումների կատարել առաջարկում նշված ֆինանսական պարտավորությունները՝ համաձայն իր ներկայացրած սեփականաշնորհման պայմանագրի նախագծի։ Պայմանագրի նախագիծը պետք Է կցված լինի առաջարկին, որտեղ այդ մասին պետք Է լինի հստակ ծանուցում։
Առաջարկում և պայմանագրում վերապահումների առկայության դեպքում մրցութային հանձնաժողովն իրավասու Է առաջարկում նշված ֆինանսական պարտավորությունները գնահատել ի վնաս մասնակցի։
Առաջարկի հետ մեկտեղ նույն ծրարով պետք Է ներկայացվի նաև գնորդի գործարքներ իրականացնելու ֆինանսական հնարավորությունները հաստատող փաստաթուղթ։
7. Առաջարկը պետք Է բավարարի հետևյալ լրացուցիչ պահանջները`
ա) առաջարկը պետք Է ներկայացված լինի անմիջապես գնորդի կողմից.
բ) ֆինանսական պարտավորությունները պետք Է արտահայտված լինեն ԱՄՆ-ի դոլարով.
գ) առաջարկում պետք Է նշված լինի, որ այն ուժի մեջ Է մնում մինչև 1997 թվականի նոյեմբերի 15-ը, Գրինվիչի ժամանակով ժամը 17.00-ն.
դ) առաջարկներն անվավեր են, եթե՝
ներկայացված են լիազորագրերի հիման վրա,
պահանջում են լրացուցիչ ժամանակ ձեռնարկության ուսումնասիրման համար,
պայմանավորված են այլ մասնակիցների ներկայացրած առաջարկներով։
8. Առաջարկների ծրարների բացման օրը և ժամը սահմանել 1997 թվականի հոկտեմբերի 15-ը, Գրինվիչի ժամանակով ժամը 15.00-ն։
9. Մրցույթի պահանջներն առավել բավարարող առաջարկը որոշելու նպատակով առաջարկներում ներառված ֆինանսական պարտավորությունները գնահատվում են 100 միավոր գնահատման համակարգով։
Սահմանել ֆինանսական պարտավորությունների գնահատման հետևյալ միավորները՝
ա) գնի համար, որը մասնակիցը պատրաստ Է ԱՄՆ-ի դոլարով վճարել ընկերության պետական բաժնեմասի դիմաց` 40 միավոր.
բ) ներդրումային ծրագրի համար՝ 40 միավոր.
գ) զբաղվածության երաշխիքների համար` 20 միավոր։
Յուրաքանչյուր ֆինանսական պարտավորության արժեքավորման կարգը սահմանում է մրցութային հանձնաժողովը` մասնագիտացված կազմակերպության ներկայացմամբ։
10. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով։ Մրցութային հանձնաժողովի որոշմամբ մրցույթում հաղթող ճանաչվում է առավելագույն գնահատական ստացած մասնակիցը։
11. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսը՝ ներառյալ հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովն իր որոշումները կայացնում է նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
12. Մրցութային հանձնաժողովը՝
ա) կարող է մերժել առաջարկները՝ առանց որևէ պատճառաբանության.
բ) գնահատում է վերապահումներ պարունակող ֆինանսական պարտավորությունները.
գ) իրավասու է ներկայացված առաջարկների շուրջ բանակցել մեկ կամ մի քանի մասնակիցների հետ, ընդ որում, հանձնաժողովը բանակցությունների արդյունքում մրցույթի պայմանները փոխելու կամ նոր մրցույթ հայտարարելու համար չի կրում որևէ պարտավորություն.
դ) առաջարկների գնահատման արդյունքում հաղթողին ճանաչելու դեպքում այդ մասին պետք է տեղյակ պահի մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին և առաջարկի նրան ստորագրել սեփականաշնորհման պայմանագիրը՝ նշելով դրա ստորագրման և ընկերության պետական բաժնեմասի գնի վճարման ժամկետները։ Եթե մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը ծանուցումն ստանալուց հետո նշված ժամկետում սեփականաշնորհման պայմանագիրը չի ստորագրում կամ ստանձնած պարտավորությունները չի կատարում, ապա հանձնաժողովն իրավասու է կատարել այլ առաջարկի ընտրություն։
13. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ սեփականաշնորհման պայմանագիրը ենթակա է ստորագրման նրա առաջարկած գնին համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվին փոխանցելուց հետո։
14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մեկամսյա ժամկետում հանձնաժողովի և մասնագիտացված կազմակերպության համաձայնությամբ ընտրել «էսքրոու» գործակալ բանկ և բացել «էսքրոու» տիպի հատուկ հաշիվ։
15. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհման պայմանագիր կնքել մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ։
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունիսի 24-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |