Գլխավոր տեղեկություն
Համար
N 444
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.1997-13.09.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 1994 թ. N 444

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների, շինանյութերի և սարքավորումների հանրապետություն ներկրման ծանր պայմաններում բնակելի շինարարության համար հատկացված կապիտալ ներդրումներով առավելագույն քանակի բնակելի մակերես շահագործման հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, ժամանակավորապես, որ պետական բյուջեի հաշվին կառուցվող բնակելի շենքերը շահագործման են հանձնվում հարդարման, սարքավորման և դրանց շրջակայքի բարեկարգման աշխատանքների տեսակների, ծավալների մասնակի կրճատմամբ և փոփոխմամբ, համաձայն հավելվածի:

Թույլատրված կրճատումների և փոփոխությունների դեպքում պատվիրատուները սահմանված կարգով փոփոխություններ են կատարում նախագծանախահաշվային փաստաթղթերում և ճշգրտումներ մտցնում ներկայացվող հաշվետվություններում: Կառույցի ընդունման ակտին կցվում է տեղեկանք կատարված կրճատումների ու փոփոխությունների մասին, համապատասխան գումարային հաշվարկներով, հաստատված պատվիրատուի ու կապալառուի կողմից:

2. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին և Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` ընդլայնել բնակչությանը մատուցվող ծառայությունների տեսականին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բնակչության շինանյութերի և սարքավորումների նկատմամբ պահանջը առաջնահերթ կարգով ապահովելու համար:

 

Հավելված
ՀՀ կառավարության 1994 թ.
սեպտեմբերի 20-ի N 444 որոշման

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԱՍՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԱԾ ԵՎ ՓՈՓՈԽՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ

 

Աշխատանքի անվանումը

Իրականացվող աշխատանքի տեսակը և ծավալը

1

2

Պատերի արտաքին մակերեսի հարդարում կարերի և ճաքերի քսահարթում ցեմենտ-ավազի շաղախով
Սենյակների, խոհանոցների և միջանցքների պատերի և առաստաղների հարդարում բետոնե պատերի դեպքում` կարերի և ճաքերի քսահարթում գաջի շաղախով
քարե պատերի և միջնապատերի դեպքում բարելավված սվաղ գաջի շաղախով
Լողասենյակների և սանհանգույցների պատերի հարդարում սվաղ ցեմենտ-ավազի շաղախով
Սենյակների, խոհանոցների և միջանցքների հատակների պատրաստում լինոլեումի տեղադրում ցեմենտ-ավազի հարթաշերտի վրայից
Լողասենյակների և սանհանգույցների հատակների պատրաստում ցեմենտի հատակի պատրաստում ողորկումով
Պատշգամբների հատակների պատրաստում ցեմենտի հատակի պատրաստում ողորկումով
Յուղաներկում դռների և պատուհանների հասարակ յուղաներկում
Նկուղների հատակների պատրաստում տոփանած գրունտով հատակների պատրաստում
Աստիճանների, միջհարկային և մուտքի հարթակների պատրաստում ողորկում ցեմենտի շաղախով
  աղետի գոտում շենքերի աստիճանավանդակների պատերի և սանդղաձողերի ներկում
Դռների տեղադրում բնակարանների մուտքերի, լողասենյակների և սանհանգույցների դռների տեղադրում, շենքի մուտքերի միաշերտ դռների տեղադրում
Պատուհանների տեղադրում երկշերտ պատուհանների տեղադրում ապակեպատումով, աղետի գոտում երկշերտ ապակեպատումով
Լողասենյակների և սանհանգույցների սարքավորումների տեղադրում զուգարանի կոնքի (ունիտազի), լվացարանի, հատականցքի (տրապի) կամ ցնցուղի հիմքի տեղադրում
Խոհանոցային սարքավորումների տեղադրում լվացարանի տեղադրում
Ջեռուցում ներքին ցանցի մոնտաժում առանց մարտկոցների տեղադրման
Գազամատակարարում արտաքին և ներքին ցանցերը, գազօջախներն ու գազի ջրատաքացուցիչները չեն մոնտաժվում
Էլեկտրամատակարարում արտաքին լուսավորման ցանցերն ու սարքերը չեն մոնտաժվում
խոհանոցների էլեկտրական սալիկները չեն տեղադրվում
Թույլ հոսանքի սարքավորում ռադիոհաղորդակցական ցանցի մոնտաժում
Բարեկարգում տարածքի ուղղաձիգ հարթեցում շենքերի մուտքերին տոփանած խճի ծածկույթով, բետոնե եզրաքարերով ավտոմեքենաների մոտեցման ճանապարհների կառուցում շենքերի շրջափակի (մայթի) սալարկման իրականացում
Կոյուղի կոյուղի չունեցող գյուղական բնակավայրերում կոյուղու հորերի տեղադրում` ներքին ցանցի միացումով

 

(Ցանկը լրաց. 31.12.94 N 610, փոփ. 06.06.97 N 167)