040.0503.10.11.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
10 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1997 թ. N 503
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գյուղական համայնքների բնակավայրերի սահմանագծի մեջ գտնվող տնամերձ հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի համար սահմանված գյուղատնտեսական հողերի (ջրովի տնամերձ հողերի համար` ջրովի վարելահողերի, իսկ անջրդի հողերի համար` անջրդի վարելահողերի) կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը».
բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Համայնքների (Երևան քաղաքի) վարչական սահմաններում գտնվող այգեգործական (ամառանոցային) հողերի կադաստրային գնահատման զուտ եկամուտ և կադաստրային գնահատման արժեք հաստատել տվյալ համայնքի (Երևան քաղաքի համապատասխան թաղի) գյուղատնտեսական հողերի (ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի) համար սահմանված կադաստրային գնահատման զուտ եկամտի և կադաստրային գնահատման արժեքի միջին չափերը»:
(1-ին կետը փոփ. 14.04.04 N 489-Ն)
2. Հաստատել բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի և հողերի կադաստրային արժեքի հաշվարկման համար 1997 թվականին կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը 1994 թվականի նկատմամբ` 2,49:
3. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` երկամսյա ժամկետում կատարել բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքի վերագնահատում:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.04.2004, N 489-Ն | 08.05.2004, N 503 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|