ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1993 թ. N 45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՎԱՐԿԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով վարկերի ստացման, բաշխման աշխատանքների կարգավորման և հստակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վարկեր ստանալու հարցերով միջազգային պայմանագրերի շուրջ վերջնական բանակցությունների վարման և դրանց կնքման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև այդպիսի պայմանագրերով փոխառնված վարկերի տնօրինման կամ իրացման համար իրավասու մարմինների ու կազմակերպությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսվող վարկերի ստացման և դրանց նպատակային օգտագործման ընթացակարգային և կազմակերպական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 10.06.99 N 422)
3. Նախատեսել, որ միջազգային պայմանագրերով նախատեսված վարկերի բաշխումը, անհրաժեշտության դեպքում, կարող է կատարվել մրցույթի (տենդերի) միջոցով:
Մրցույթի միջոցով վարկեր ստանալու համար շահագրգիռ մարմինները և կազմակերպություններն անհրաժեշտ տեխնիկատնտեսական հիմնավորումներով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և ֆինանսների նախարարությունը նշված հայտերի համատեղ քննարկման հիման վրա առաջարկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(3-րդ կետն ուժը կորցրել է 10.06.99 N 422)
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն վարկերի սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, իսկ բանկային սպասարկումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(4-րդ կետը փոփ. 21.04.93 N 185, խմբ. 10.06.99 N 422)