ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2011 թվականի N 616-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախապատրաստելու նպատակով 2011 թվականի հուլիսի 6-10-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի՝ Դոնի Ռոստով գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Գ. Քոչարյանինը, Վ. Վարդանյանինը, Ա. Փարսադանյանինը, Ա. Սարգսյանինը, Ս. Մկրտչյանինը և Ն. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Մանասերյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հուլիսի 1-ի N 616-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-10-Ը ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՄԵԿՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| 
 Գ. Քոչարյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի   | 
| 
 Վ. Վարդանյան  | 
 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների   | 
| 
 Ա. Փարսադանյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական  | 
| 
 Ա. Սարգսյան  | 
 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության   | 
| 
 Ս. Մկրտչյան  | 
 - ՀՀ կրթության և գիտության նախարարության   | 
| 
 Ն. Սարգսյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության նախարարության   | 
| 
 Ա. Մանասերյան  | 
 - ՀՀ արտաքին գործերի նախարարության   | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |