Գլխավոր տեղեկություն
Համար
N 165
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.12/3(527) ՀՀՊՏ 1997.07.31/17
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
3 հունիսի 1997 թ.


 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 1997 թ. N 165
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 566 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 29718 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոմունտրանս» պետական ձեռնարկությունը բաժնետերերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Կոմունտրանս» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Կոմունտրանս» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Կոմունտրանս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 24640 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 24640 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2464 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 5074 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Կոմունտրանս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Կոմունտրանս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան  բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Կոմունտրանս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կոմունտրանս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել 53293 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող հատուկ շինմոնտաժային «Անի» («Անի» ՊՁ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Անի» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. Հատուկ շինմոնտաժային «Անի» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Գևորգ—79» արտադրական կոոպերատիվին վարձակալությամբ տրված 5424 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը և այն սեփականաշնորհել վարձակալին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

2.3. Հատուկ շինմոնտաժային «Անի» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև»:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 38690 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 30950 հազար դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3095 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 14603 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Անի» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Անի» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Անի» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Անի» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 64271 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Տնաշինություն» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել գլխամասի ավտոճանապարհը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

3.3. «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել խոշոր պանելային դուստր ձեռնարկությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

3.4. «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 55090 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 44070 հազար դրամ։

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4407 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 9186 հազ. դրամ։

3.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տնաշինություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.9. Սահմանել, որ «Տնաշինություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.10. Սահմանել, որ «Տնաշինություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տնաշինություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 250749 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության խոշոր պանելային դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Տնաշինություն-1» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության խոշոր պանելային դուստր ձեռնարկության կազմից առանձնացնել մաքրման ջրհան կայանը, ավտոճանապարհը, մանկապարտեզը, NN 1 և 2 հանրակացարանները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

4.3. «Տնաշինություն» փակ բաժնետիրական ընկերության խոշոր պանելային դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 178630 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 142900 հազար դրամ։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 14290 բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական  արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 72123 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տնաշինություն-1» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության  ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.8. Սահմանել, որ «Տնաշինություն-1» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «Տնաշինություն-1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում»:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տնաշինություն-1» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 256268 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Սևանշին» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ճամբարակի ՇԴՁ-ն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

5.3. «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել NN 1 և 2 հանրակացարանները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքին։

5.4. «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 199950 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 159960 հազար դրամ։

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15996 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 56322 հազ. դրամ։

5.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սևանշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.9. Սահմանել, որ «Սևանշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.10. Սահմանել, որ «Սևանշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 56704 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության Ճամբարակի ՇԴՁ-ի պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության Ճամբարակի ՇԴՁ-ի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Սևանշին» փակ բաժնետիրական ընկերության Ճամբարակի ՇԴՁ-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի  անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 31940 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 25560 հազար դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 2556 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 24760 հազ. դրամ։

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ճամբարակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 33733 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Արտաշատշին» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ շինարարության օբյեկտը (բնակելի շենքը) և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքին։

7.3. «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել շինարարական իրերի տեղամասը, «Շինարար-2» դուստր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

7.4. «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 15870 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 12700 հազար. դրամ։

7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1270 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.7. Վճարման ենթակա պասիվները կազմում  են 17864 հազ. դրամ:

7.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արտաշատշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.9. Սահմանել, որ «Արտաշատշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.10. Սահմանել, որ «Արտաշատշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արտաշատշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 4870 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության շինարարական իրերի տեղամասի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Շինարարական իրերի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության շինարարական իրերի տեղամասի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

8.3. «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության շինարարական իրերի տեղամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական  կոլեկտիվի անդամների միջև։

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4870 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 3900 հազ. դրամ։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 390 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.6. Վճարման ենթակա պասիվներ չկան։

8.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Շինարարական իրերի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Շինարարական իրերի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.9. Սահմանել, որ «Շինարարական իրերի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինարարական իրերի տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել 11989 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության «Շինարար-2» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Շինարար-2» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության «Շինարար-2» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

9.3. «Արտաշատշին» փակ բաժնետիրական ընկերության «Շինարար-2» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 6410 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 5130 հազ. դրամ։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 513 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման  ենթակա պասիվները կազմում են 5582 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Շինարար-2» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ «Շինարար-2» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

9.9. Սահմանել, որ «Շինարար-2» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շինարար- 2» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 51057 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի ճանապարհային շինարարության շահագործման ձեռնարկություն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Հրազդանի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Հրազդանի ճանապարհային շինարարության շահագործման ձեռնարկություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Արարատ» ճամբարը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինությանը։

10.3. «Հրազդանի ճանապարհային շինարարության շահագործման ձեռնարկություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 40520 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 40520 հազ. դրամ։

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 4052 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 10540 հազ. դրամ։

10.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հրազդանի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.8. Սահմանել, որ «Հրազդանի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.9. Սահմանել, որ «Հրազդանի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հրազդանի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. 87392 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող մանկական առողջարան «Արագած» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել դրա աշխատավորական կոլեկտիվին փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

11.2. Մանկական առողջարան «Արագած» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

11.3. Մանկական առողջարան «Արագած» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

11.4. Սահմանել մանկական առողջարան «Արագած» պետական ձեռնարկության գնի նկատմամբ 5 գործակից։

11.5. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը՝ 86250 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 86250 հազ. դրամ։

11.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1142 հազ. դրամ։

11.7. Սահմանել ընկերության գործունեության բնույթի (պրոֆիլի) պահպանում 2 տարի ժամկետով։

11.8. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.1. Թույլատրել «Վան-95» ՎՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից վարձակալած գույքը։

12.2. Գույքի գնահատումը և վաճառքը կատարել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

13.1. Թույլատրել «Մետա» ՎՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած 23188 հազ. դրամ արժեքով գույքը։

13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

14.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Շահումյանի ջերմատնային կոմբինատ» պետական ձեռնարկությունը բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհելու մասին» N 566 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«3 «Շահումյանի ջերմատնային կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «էլեն» արտադրական կոոպերատիվին վարձակալությամբ տրված 10 հազ. դրամ արժեքով գույքը»։
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ    

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան