Գլխավոր տեղեկություն
Համար
N 521-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.17/27(482) Հոդ.530
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 2 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 521-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման ապահովման միջոցառումները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 28
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 521-Ն որոշման

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

NN
ը/կ

Միջոցառման նպատակը

Օրենքի կամ ՀՀ կառավարության որոշման նախագծի անվանումը

ՀՀ կառավարություն ներկայացնելու
ժամկետը

Կատարողը

1

2

3

4

5

1.

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի առանձին տեսականու համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի և այն ուժի մեջ մտնելու ժամանակացույցի սահմանում` դրա իրականացումը նախատեսելով հետևյալ 2 փուլով`

1. «Սննդամթերքի համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 2006 թ.
ապրիլի 17

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Առաջին փուլ` 01.01.2007 թ.

ա) մանկական սննդի,

բ) ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների,

գ) ձկան խավիարի, ձկնեղենի,

դ) բնական հյութերի և նեկտարների,

ե) կոնֆետների և հրուշակեղենի,

զ) փաթեթավորված յուղերի և ճարպերի,

է) այլ առաջնահերթ հայերեն

մակնշման ենթակա սննդամթերքի.

2. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի առանձին տեսականու հայերեն մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Սննդամթերքի անվտանգության մասին» նոր ՀՀ օրենքի ընդունումից հետո 15-օրյա ժամկետում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

 

Երկրորդ փուլ` 01.07.2007 թ.
մնացած սննդամթերքի համար

 

 

 

2.

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ներմուծում իրականացնող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման պահանջը մաքսային սահմանին կիրառելու մասին իրազեկման ապահովում` օգտագործելով նաև զանգվածային լրատվության միջոցները

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության որոշումների ընդունումից հետո, պարբերաբար

 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան