ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 1997 թ. N 530
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 477 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտու չսեփականաշնորհված և անավարտ շինարարության օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների մասին» N 477 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշմանը կից սեփականաշնորհման ենթակա գույքային համալիրից առանձին օբյեկտներ հանելու վերաբերյալ առաջարկությունների 10-րդ կետում «N 2 միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «N 2 միջնակարգ դպրոց-վարժարան» բառերով.
բ) որոշմանը կից սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկից առանձին օբյեկտների հանելու վերաբերյալ առաջարկությունների 6-րդ կետում «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն» բառերով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |