ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 մայիսի 2006 թվականի N 7-Ա
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հաշվի առնելով բաց վարկանիշային քվեարկության արդյունքները, ինչպես նաև ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությանը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 90.7 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:
2. «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա։
Նախագահ՝ |
Գ. Ամալյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|