Գլխավոր տեղեկություն
Համար
N 488-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2006-02.10.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.498
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 488-Ն

ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 13-ի N 488-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող (շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի (այսուհետ` արտադրական դժբախտ դեպք) հաշվառման և տեխնիկական քննության գործընթացը:

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների վրա:

3. Հաշվառման և տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարների յուրաքանչյուր դեպք, արտադրական դժբախտ դեպքեր:

4. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների միևնույն իմաստը:

5. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության նպատակն արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի տեխնածին բնույթ կրող պատճառները և հանգամանքները պարզելն է:

 

II. ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն ու հաշվառումը, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «ժ» կետի, իրականացվում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ազգային կենտրոն) միջոցով:

7. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձն օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի մասին անհապաղ տեղեկացնում է ազգային կենտրոնին` հաղորդելով  հետևյալ տվյալները`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման համարը (բացառությամբ շահագործման չհանձնված օբյեկտների).

գ) տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի բնույթը (տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի, շինությունների ավերածություններ, չվերահսկվող պայթյուն, հրդեհ, վնասակար նյութերի արտանետումներ կամ արտադրական վտանգավոր օբյեկտներում օգտագործվող տեխնիկական միջոցների խափանում, տեխնոլոգիական գործընթացի ռեժիմից շեղում և այլն).

դ) տեխնածին վթարի  կամ արտադրական պատահարի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը.

ե) մահացու և ծանր  ելքով դժբախտ դեպքերի թիվը:

Տեղեկությունները հաղորդվում են հեռախոսային կամ այլ հեռահաղորդակցության կապի միջոցներով:

8. Ազգային կենտրոնը  գրանցում է վթարի մասին տեղեկությունները և նույն աշխատանքային օրվա ընթացքում հաղորդում Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):

9. Տեղի ունեցած տեխնածին վթարի կամ արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննությունն անցկացնելու նպատակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում  ազգային կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնախումբ: Հանձնախմբում ընդգրկվում են ազգային կենտրոնի, արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձի ներկայացուցիչներ և համապատասխան ոլորտի մասնագետներ: Խոշոր տեխնածին վթարների դեպքում, հաշվի առնելով դրանց բնույթը, հանձնախմբում կարող են ընդգրկվել նաև այլ մարմինների փորձագետները:

10. Հանձնախումբն անհապաղ սկսում է իր աշխատանքը` առաջին հերթին ուսումնասիրելով դիտարկվող օբյեկտի մասին արտադրական վտանգավոր օբյեկտների  ռեեստրում գրառված տեղեկությունները (արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկատեխնոլոգիական տվյալներ և արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքներ): Ռեեստրից ամփոփ տվյալներն ստանալուց հետո հանձնախումբը մեկ օրվա ընթացքում մեկնում է տեղի ունեցած տեխնածին վթարի կամ արտադրական դժբախտ դեպքի վայրը:

11. Հանձնախումբը տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի վայրում`

ա) կատարում է տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի վայրի զննում, լուսանկարում և  կազմում է դեպքի վայրի պլանը, սխեման, ուրվագիծը (էսքիզը).

բ) տեղեկություններ է հավաքում ականատեսներից.

գ) պարզում է տեխնածին վթարին կամ արտադրական պատահարին նախորդող հանգամանքները.

դ) պարզում է տեխնոլոգիական գործընթացների, օգտագործվող տեխնիկական միջոցների տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների խախտումները.

ե) ստուգում է տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերի պահանջներին.

զ) ստուգում է օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին.

է) պարզում է դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և այլ տեխնիկական համակարգերի առկայությունն ու հուսալիությունը.

ը) պարզում է տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի զարգացման հերթականությունը` հիմնվելով ականատեսներից ստացված տեղեկությունների, տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրության, փորձագիտական եզրակացության և դեպքի վայրի զննման տվյալների վրա:

12. Հանձնախումբը 4-օրյա ժամկետում ամփոփում է տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի պատճառներն ու հանգամանքները և կազմում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի պատճառների տեխնիկական  քննության մասին եզրակացություն (N 1 ձև) (այսուհետ` եզրակացություն)` 2 օրինակից:

13. Եզրակացությանը կցվում են`

ա) տեխնիկական քննություն անցկացնելու նպատակով հանձնախումբ  ստեղծելու մասին հրամանը.

բ) տեղի ունեցած տեխնածին վթարի և արտադրական դժբախտ դեպքի վայրի պլանը, սխեման, ուրվագիծը (էսքիզը), լուսանկարները.

գ) վերջին մեկ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմված փորձագիտական եզրակացությունը.

դ) նախկինում տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների և դրանց վերացումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դրանց առկայության դեպքում).

ե) տեխնածին վթարին, արտադրական դժբախտ դեպքին առնչվող այլ փաստաթղթեր:

14. Ազգային կենտրոնը 2 օրվա ընթացքում եզրակացության մեկ օրինակը` կից փաստաթղթերով, ներկայացնում է լիազոր մարմին, իսկ փաստաթղթերի պատճենները` արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձին: Փաստաթղթերի երկրորդ օրինակը` կարված, կնքված վիճակում, ենթակա է պահպանման ազգային կենտրոնում:

Եթե տեղի է ունեցել դժբախտ դեպք, ապա ազգային կենտրոնը եզրակացության և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն և դատախազություն: Եթե առաջացել է (կամ կարող է առաջանալ) սուր մասնագիտական հիվանդություն կամ թունավորում, ապա եզրակացության և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:

15. Արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարները, արտադրական դժբախտ դեպքերը սահմանված ձևով հաշվառվում են ազգային կենտրոնում` տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման գրանցամատյանում (N 2 ձև):

16. Հանձնախմբի եզրակացությունը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
 

Ձև N 1   

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ,

ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

_____________________________________________________________________________________________________

(հրամանը)

Հանձնախումբը` կազմով`

 

նախագահ _________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

հանձնախմբի անդամներ _________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

______________________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

______________________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

200 թ. ________________ __________ -ին, ___________
         (ամիսը)        (օրը)             (ժամը)

  

կատարել է _______________________________________________________________________________________

(կազմակերպության, օբյեկտի անվանումները)

 տեղի ունեցած ____________________________________________________________________________________

(տեխնածին վթարի, մահացու կամ ծանր ելքով

______________________________________________________________________________________________________

արտադրական դժբախտ դեպքի համառոտ նկարագրությունը)

 

տեխնիկական քննությունը և կազմել սույն եզրակացությունը`

 

1. Այն արտադրական վտանգավոր օբյեկտի բնութագիրը, որտեղ տեղի է ունեցել տեխնածին

վթարը, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքը

_________________________________________________________________________________________________________

(նշել ինչպես նախագծային, այնպես էլ փաստացի (մինչև վթարը) տեխնիկական տվյալները, օբյեկտի

____________________________________________________________________________________________

(սարքավորումների) աշխատանքային ռեժիմները, վթարի ռիսկի հավանականությունը,

____________________________________________________________________________________________

տեղեկություններ նման վթարների, լիցենզիաների, թույլտվությունների առկայության մասին)

__________________________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________________________

2. Արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարի,

արտադրական դժբախտ դեպքին առնչվող անձնակազմի, մասնագետների

պատրաստվածության մասին

_______________________________________________________________________________________________________

(տեղի ունեցած տեխնածին վթարից տուժածները, վթարի ժամանակ ներկա գտնվող աշխատողները,

____________________________________________________________________________________________

այլ մասնագերներ երբ և որտեղ են անցել ուսուցումը, հրահանգավորումը և ստացել գիտելիքներ)

_______________________________________________________________________________________________________

 

_______________________________________________________________________________________________________

 

3. Տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի հանգամանքները __________________________

  (նշել, թե ինչ է  
____________________________________________________________________________________________________________

նախորդել տեխնածին վթարին, ինչպես են ընթացել տեխնոլոգիական և աշխատանքային գործընթացները,

____________________________________________________________________________________________________

ով է ղեկավարել դրանք, տեխնածին վթարի հետ կապված մյուս անձանց գործողությունները, ներկայացնել

________________________________________________________________________________________________

վթարի նկարագրությունը, հանգամանքները, վթարի սկիզբը և զարգացման ընթացքը)

 

4. Տվյալներ տուժածի (տուժածների) մասին _________________________________________________________

  (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան
__________________________________________________________________________________________________________

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, մասնագիտությունը (պաշտոնը), ընդհանուր աշխատանքային ստաժը)

__________________________________________________________________________________________________________

 

5. Տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի պատճառները ____________________________

  (վտանգավոր

___________________________________________________________________________________________________________

արտադրական կամ արտաքին գործոնների առկայությունը, մեքենասարքավորումների անսարքությունը կամ

___________________________________________________________________________________________________

դրանց կառուցվածքային թերությունները, տուժածի ուսուցանված և հրահանգավորված չլինելը, անբավարար

_____________________________________________________________________________________________________

տեխնիկական հսկողությունը, իրավական ակտերի պահանջների խախտումները)

 

6. Եզրակացությանը կցվող նյութերը`

1)

2)

3)

4)

-

-

 

Հանձնախմբի նախագահ __________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Հանձնախմբի անդամներ __________________________________________________

 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_____________________________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

________________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

________________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

_____ _________ 200 թ.

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ՄԱՀԱՑՈՒ ԿԱՄ ԾԱՆՐ ԵԼՔՈՎ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

NN
ը/կ

Կազմակեր-
պության անվանումը, գտնվելու վայրը

Պետական ռեգիստրի գրանցման համարը

Արտադրական վտանգավոր օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը

Տեղի ունեցած տեխնածին վթարի, արտադրական դժբախտ դեպքի

Դժբախտ դեպքերի թիվը

Տեխնածին վթարի պատ-ճառների վերացման համար նախա-տեսվող միջոցա-ռումները

Ծանոթա-
գրություն

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

հանգա-մանքները

տեխնածին բնույթ կրող պատճառ-ները

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան