Basic information
Number
N 1169-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (09.07.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2011.06.29/15(398)
Enactment organisation
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Enactment date
14.06.2011
Signing organisation
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Signing date
14.06.2011
Effective date
09.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

14 հունիսի 2011 թ.
ք. Երևան

N 1169-Ա 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 13.06.2011թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը, «Զանգեզուր տերմինալ» ՍՊԸ-ին տրամադրել «Մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության» լիցենզիա:

 

Նախագահ`

Գ. Խաչատրյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation