Գլխավոր տեղեկություն
Համար
N 1040-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.16/44(499) Հոդ.941
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 27 հուլիսի 2006 թվականի N 1040-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը 59-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 510-րդ կետով.

«510. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդն սպասարկելու համար, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված 1 ծառայողական ավտոմեքենայից, լրացուցիչ հատկացվում է ևս 1 ծառայողական ավտոմեքենա:».

բ) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 35-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«
35. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 5 3 2
»,
«

Ընդամենը

1622 665 957
»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 1
Երևան