«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2006 թ. |
թիվ 82-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և 2-րդ մասի «ե» ենթակետերը, 20-րդ հոդվածի «ե» մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգը» հաստատելու մասին թիվ 394-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, վերջիններիս հաճախորդների հաշվեհամարների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, վարկային կազմակերպություններին, դրանց մասնաճյուղերին, Հայաստանի Հանրապետության գանձապետարանին, վերջինիս մասնաճյուղերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային և տեղեկատվական համակարգերի այլ մասնակիցներին (այսուհետ՝ Մասնակից) և «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ֆինանսական համակարգի այլ մասնակիցներին և հաշվետու թողարկողներին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվում են վերջիններիս նույնականացնող կոդեր:»,
1.2. Կարգի 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա. Մասնակցի համարը՝ եռանիշ թիվ է, որը նույնականացնում է բանկին, վարկային կազմակերպությանը, Արժեթղթերի շուկայի մասնակիցներ՝ բրոքերային (դիլերային) ընկերություններին, դիլերային ընկերություններին, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներին, արժեթղթերի պահառուներին, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգի կողմ հանդիսացող այլ մասնակցին, բացառությամբ՝ հաշվետու թողարկողների, ինվեստիցիոն ընկերությունների, ինվեստիցիոն հիմնադրամների, կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպությունների, ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների, հաշվետու թողարկողների:»,
1.3. Կարգի 7-րդ կետից հետո լրացնել նոր 71 և 72 կետեր հետևյալ բովանդակությամբ.
«71. Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձինք են համարվում՝ ինվեստիցիոն ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպությունները, ապահովագրական գործունեություն իրականացնողները (ապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները, ապահովագրական գործակալները), գրավատները, հաշվետու թողարկողները:
72. Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանց կոդի կառուցվածքը
ա. Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձի կոդը բաղկացած է պարտադիր լրացման հնգանիշ թվից և լրացուցիչ (ոչ պարտադիր) երկնիշ թվից: Հնգանիշ թիվը կազմված է Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձի խմբի համարից և վերջինիս հաջորդող այդ անձի համարից: Իսկ բաժանմունքի համարը հիմնական հնգանիշ թվից առանձնանում է «-» նշանով, և ոչ պարտադիր է լրացման համար, բացառությամբ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերի,
բ. Բաժանմունքի (գլխամասային գրասենյակի կամ մասնաճյուղի) համարը լրացուցիչ (ոչ պարտադիր) երկնիշ թիվ է, որը նույնականացնում է գլխամասային գրասենյակին կամ մասնաճյուղին: Ընդ որում, մասնաճյուղի համարը ընկած է 01 թվից մինչև 99-ը ներառյալ թվերի միջակայքում և տրամադրվում է ըստ հաջորդականության, իսկ գլխամասային գրասենյակի համարը համարվում է 00-ն, որը նույնպես լրացման համար հանդիսանում է ոչ պարտադիր:»,
1.4. Կարգի 8-րդ կետից հետո լրացնել նոր 81 կետը՝ հետևյալ բովանդակությամբ. «81. Կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերում Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձի մասնաճյուղերը չեն գրանցվում, իսկ գլխամասը գրանցվում է Մասնակիցների համար սահմանված սկզբունքով կառուցված հնգանիշ կոդով:»,
1.5. Կարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «18. Այլ մասնակիցներ են համարվում բանկերից, վարկային կազմակերպություններից, գանձապետական բաժանմունքներից, Արժեթղթերի շուկայի մասնակիցներ՝ բրոքերային (դիլերային) ընկերություններից, դիլերային ընկերություններից, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներից, արժեթղթերի պահառուներից տարբերվող, և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային և/կամ տեղեկատվական համակարգերում մասնակցող այլ անձինք, բացառությամբ՝ արժութային դիլերների, փոխանակման կետերի, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպողների և Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանցից:»,
1.6. Կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «19. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, բանկերի, օտարերկրյա բանկերի համարները տրամադրվում են 100-ից մինչև 399 (ներառյալ) թվերի միջակայքում: Ընդ որում, 100-ից մինչև 105 թվերը (ներառյալ) վերապահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:»,
1.7. Կարգի 22-րդ կետից հետո լրացնել նոր՝ 221կետը, հետևյալ բովանդակությամբ.
«221. Արժեթղթերի շուկայի մասնակիցներ՝ բրոքերային (դիլերային) ընկերություններին, դիլերային ընկերություններին, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներին, արժեթղթերի պահառուներին համարները տրամադրվում են 400-ից մինչև 499 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար 400-ին հաջորդող յուրաքանչյուր թվից:»,
1.8. Կարգի 26-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) բանկային համարներն են (օր. 100,…244, 247, 248… և այլն մինչև 399):»,
1.9. Կարգի 26-րդ կետից հետո լրացնել նոր՝ 261, 262 և 263 կետեր հետևյալ բովանդակությամբ.
«261. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերում Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանց գրանցելու դեպքում վերջիններիս տրամադրվում է նոր հնգանիշ կոդ, որը կառուցվում և տրամադրվում է Մասնակիցների համար սահմանված կոդերի միջակայքից և ունի գերակշռող դիրք Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանց համար նախատեսված կոդերի նկատմամբ:
262. Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձանց կոդերի համար նախատեսված թվերի միջակայքերն են.
ա) հաշվետու թողարկողներին կոդերը տրամադրվում են 50001-ից մինչև 50999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 50001-ից սկսած,
բ) ինվեստիցիոն ընկերություններին կոդերը տրամադրվում են 51001-ից մինչև 51999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 51001-ից սկսած,
գ) ինվեստիցիոն հիմնադրամներին կոդերը տրամադրվում են 52001-ից մինչև 52999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 52001-ից սկսած,
դ) ապահովագրական գործունեություն իրականացնողներին (ապահովագրական ընկերություններին, ապահովագրական բրոքերներին, ապահովագրական գործակալներին) կոդերը տրամադրվում են 53001-ից մինչև 53999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 53001-ից սկսած,
ե) կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպություններին կոդերը տրամադրվում են 54001-ից մինչև 54999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 54001-ից սկսած,
զ) գրավատներին կոդերը տրամադրվում են 55001-ից մինչև 55999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 55001-ից սկսած:
263. 56000 մինչև 59999 թվերի միջակայքերը պահուստային են, և գտնվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնօրինման տակ, և անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կարգադրության հիման վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|