Գլխավոր տեղեկություն
Համար
N 635
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.09.1998-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 1993 թվականի N 635

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգը (կցվում է):

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 20-ի N 635 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և իրենց աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների (բացառությամբ մահճակալային տիպի հանրակացարանների) սեփականաշնորհման վերաբերյալ կոլեկտիվների միջնորդություններն ընդունվում են տվյալ գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիաների հետ համատեղ` կոլեկտիվի ընդհանուր ժողովում:

Միջնորդությունները կարող են հարուցվել այն աշխատողների նկատմամբ, որոնց սեփականաշնորհման համար դիմումը ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի առաջ սահմանված կարգով հատկացվել են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունները:

(1-ին կետը փոփ. 13.08.98 N 505)

2. Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդությունները ներկայացվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և իրենց աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդությունները անվանական կարգով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին ներկայացվում վերադաս կառավարման մարմնի համաձայնությամբ:

Կոլեկտիվի ընդհանուր ժողովի և վերադաս կառավարման մարմնի կողմից համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն միջնորդություն ներկայացնելու ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը:

(2-րդ կետը փոփ. 01.05.97 N 113, 29.12.97 N 619)

3. Համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդություններն իրենց եզրակացությունների և այդ բնակելի տարածքների հատկացման հիմնավորումների հետ 20-օրյա ժամկետում ներկայացնում են համապատասխան մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին), որոնք դրանց ստացման օրվանից 20-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն:

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը նշված նյութերն ամփոփելուց հետո 20-օրյա ժամկետում սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(3-րդ կետը փոփ. 01.05.97 N 113, 29.12.97 N 619)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով աշխատողներին հատկացնելու մասին համաձայնության դեպքում համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետները և Երևանի քաղաքապետն իրականացնում են դրանց սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 635
13.08.1998, N 505 13.09.1998, N 635
29.12.1997, N 619 ---------
01.05.1997, N 113 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան