«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2006 թվականի N 657-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:
4. «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10,000.0 հազ. դրամ, որից`
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 6,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),
բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),
գ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Խումբը |
Ենթախումբը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
առաջին եռամսյակ |
առաջին |
ինն ամիս |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | - | - | - | ||
այդ թվում` |
||||||
08 | ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | - | (5,000.0) | (8,000.0) | (10,000.0) | |
այդ թվում` |
||||||
02 | Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն | - | (5,000.0) | (8,000.0) | (10,000.0) | |
այդ թվում` |
||||||
07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով | - | (5,000.0) | (8,000.0) | (10,000.0) | ||
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | - | (5,000.0) | (8,000.0) | (10,000.0) | ||
այդ թվում` |
||||||
Այլ կապիտալ ծախսեր | - | (5,000.0) | (8,000.0) | (10,000.0) | ||
14 | ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ | - | 5,000.0 | 8,000.0 | 10,000.0 | |
այդ թվում` |
||||||
06 | Այլ ծախսեր | - | 5,000.0 | 8,000.0 | 10,000.0 | |
այդ թվում` |
||||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | - | 5,000.0 | 8,000.0 | 10,000.0 | ||
ՀՀ կառավարություն | - | 5,000.0 | 8,000.0 | 10,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային |
Ծրագրերի և կատարողների անվանումները | Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը |
այդ թվում` ըստ ծախսատեսակների | ||||
խումբը | ենթախումբը | կապիտալ շինարա-րություն | կապիտալ նորոգում | նախագծահետազոտա-կան, երկրաբանահետա-խուզական և գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքներ | այլ կապիտալ ծախսեր | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(10,000.0) |
(10,000.0) | |||||
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(10,000.0) | (10,000.0) | |||||
այդ թվում` |
|||||||
08 | 02 | 07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով | (10,000.0) | (10,000.0) | |||
այդ թվում` |
|||||||
Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վկայագրերի տրամադրում | (5,000.0) | (5,000.0) | |||||
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում | (5,000.0) | (5,000.0) | |||||
այդ թվում` | |||||||
ՀՀ Կոտայքի մարզ | (5,000.0) | (5,000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Խումբը |
Ենթախումբը |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Առաջին եռամսյակ |
Առաջին |
Ինն ամիս |
Տարի |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- | (5,000.0) | (8,000.0) | (10,000.0) | ||
08 |
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(5,000.0) | (8,000.0) | (10,000.0) | ||
02 | 07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով | - | (5,000.0) | (8,000.0) | (10,000.0) | |
այդ թվում` |
||||||
Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վկայագրերի տրամադրում | - | (2,500.0) | (4,000.0) | (5,000.0) | ||
Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում | - | (2,500.0) | (4,000.0) | (5,000.0) | ||
այդ թվում` |
||||||
ՀՀ Կոտայքի մարզ |
- | (2,500.0) | (4,000.0) | (5,000.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|