Գլխավոր տեղեկություն
Համար
N 64-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.03/10(219) Հոդ.101
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006074


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ


14 փետրվարի 2006 թ.

  N 64-Ն

                              
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱ» ԵՎ «ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ» ԱՐԾԱԹՅԱ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ  ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.        

1. 2006 թվականի մարտի 31-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 19-ի թիվ 126-Ն որոշմամբ թողարկված յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով «Վռամշապուհ արքա» և «Սահակ Ա Պարթև» արծաթյա հուշադրամները, որոնց նկարագրությունները ներկայացված են համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. փետրվարի 20
Երևան

 

Հավելված 1

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի փետրվարի 14-ի
թիվ 64-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վռամշապուհ արքային նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթյա հուշադրամի

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ թողարկել է արծաթյա հուշադրամ՝ նվիրված Վռամշապուհ արքային:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև երկու տողով  անվանական արժեքի մակագրությունն է՝ «100» և «ԴՐԱՄ»: Ամբողջը ընդգրկված է շրջանի մեջ, որի շուրջ գծավոր եզերք է: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»:

Հուշադրամի դարձերեսի ձախ մասում Վռամշապուհ արքայի պատկերն է, իսկ աջ մասում՝ Մեսրոպյան այբուբենի պատկերը: Վռամշապուհ արքայի պատկերից ձախ ուղղահայաց տեսքով մակագրված է «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՔԱ»: Պատկերներից վերև երկու տողով մակագրված է «1600» և «ԱՄՅԱԿ»: Ամբողջը առանձնացված է երկու կիսաշրջաններով ձևավորված մակերեսով, որի շուրջ պարագծով գծային եզերք է: Շրջանագծով եզրաշուրթի մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է համապատասխանաբար՝ «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ» և «1600 ANNIVERSARY OF ARMENIAN ALPHABET»: Եզրաշուրթի մոտ աջ և ձախ մասերում զարդանախշեր են:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են պլաստմասսայից պատրաստված տուփում:

Հուշադրամի ուրվագծերը  ձևավորել է նկարիչ Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում: 

 

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը՝

100 դրամ

Մետաղը և հարգը՝

արծաթ, 9250

Զանգվածը՝

31,1 գ

Տրամագիծը՝

40,0 մմ

Դրամաշուրթը՝

ատամնավոր

Որակը՝

պրուֆ

Տպաքանակը՝

500 հատ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Սահակ Ա Պարթևին նվիրված 100 դրամ անվանական արժեքով արծաթյա հուշադրամի

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի կապակցությամբ թողարկել է արծաթյա  հուշադրամ՝ նվիրված Սահակ Ա Պարթևին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է՝ «100» և «ԴՐԱՄ»: Ամբողջը ընդգրկված է շրջանի մեջ, որի շուրջ գծավոր եզերք է: Եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2005»: 

Հուշադրամի դարձերեսի աջ մասում Սահակ Ա Պարթևի պատկերն է, իսկ ձախ մասում՝ Մեսրոպյան այբուբենի պատկերը: Սահակ Ա Պարթևի պատկերից աջ ուղղահայաց տեսքով մակագրված է «ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ»: Պատկերներից վերև երկու տողով մակագրված է «1600» և «ԱՄՅԱԿ»: Ամբողջը առանձնացված է երկու կիսաշրջաններով ձևավորված մակերեսով, որի շուրջ պարագծով գծավոր  եզերք է: Շրջանագծով եզրաշուրթի  մոտ վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված է համապատասխանաբար՝ «ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ» և «1600 ANNIVERSARY OF ARMENIAN ALPHABET»: Եզրաշուրթի մոտ աջ և ձախ մասերում զարդանախշեր են:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են պլաստմասսայից  պատրաստված տուփում:

Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է նկարիչ Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում: 

 

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը՝

100 դրամ

Մետաղը և հարգը՝

արծաթ, 9250

Զանգվածը՝

31,1 գ

Տրամագիծը՝

40,0 մմ

Դրամաշուրթը՝

ատամնավոր

Որակը՝

պրուֆ

Տպաքանակը՝

500 հատ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան