«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 860-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշման մեջ`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:».
որոշմամբ հաստատված կարգում`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Ր Գ
ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ».
բ) 1-ին կետում «և Գերմանիայի Դաշնային Հանրապետության» բառերը փոխարինել «, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կամ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի» բառերով.
գ) 6.1-ին կետի «ա» ենթակետը փոխարինել հետևյալ խմբագրությամբ 2 ենթակետով.
«ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը.
ա1) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը, եթե, ըստ նշված պայմանագրի, ապրանքները մատակարարվելու են ծրագիր իրականացնող կազմակերպությանն առանց միջնորդավորման.».
դ) 9-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մաքսատուրքից ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝
ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը.
բ) անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը, եթե, ըստ նշված պայմանագրի, ապրանքները մատակարարվելու են ծրագիր իրականացնող կազմակերպությանն առանց միջնորդավորման:».
ե) 102-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
զ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Սույն կարգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝
Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում՝
ա) ծրագիր իրականացնող կազմակերպության և մատակարարի (կապալառուի) միջև կնքված պայմանագիրը.
բ) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փաստը հավաստող հանձնման-ընդունման ակտը կամ կատարման հաշվետվությունը (ներկայացվում է, եթե այդպիսի փաստաթղթի կազմումը բխում է սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրից).
գ) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց վճարահաշվարկային փաստաթուղթը.
դ) սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկանքը` համաձայն ձևի.
ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնող կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝
ա) ծրագիր իրականացնող կազմակերպության և այդ անձի միջև կնքված պայմանագիրը.
բ) բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է ծրագիր իրականացնող կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը.
գ) սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկանքը.
ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝
ա) ծրագիր իրականացնող կազմակերպության կնքած ապրանքների մատակարարման պայմանագիրը.
բ) բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է ծրագիր իրականացնող կազմակերպությունը՝ անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է.
գ) սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկանքը:».
է) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 111-րդ կետով.
«111. Սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերի ցանկը սույն կարգում նշված արտոնությունների կիրառման առումով սպառիչ է, և այլ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման պահանջ չի կարող առաջադրվել:».
ը) 12-րդ կետի վերջից երրորդ պարբերության մեջ «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «դրանցից երկուսը, սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ մեկտեղ,» բառերով, և պարբերությունը «ներմուծման» բառից առաջ լրացնել «ապրանքների» բառով.
թ) 12-րդ կետը նախավերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը վերադարձնում է արտոնություններից օգտվող անձին՝ համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ ներկայացնելու համար, և հրահանգում է այդ մաքսատանը կամ մաքսային կետին հարկային և մաքսային արտոնությունները կիրառելու մասին կամ նույն ժամկետում արտոնություններ հայցողին գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին՝ մատնանշելով դրա հիմնավորումը:».
ժ) 12-րդ կետի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
ժա) 12-րդ կետի վերջին պարբերությունից հանել «տարածքային» բառը.
ժբ) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տարածքային հարկային մարմինը կամ համապատասխան մաքսատունը կամ մաքսային կետը սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում`
ա) արտոնությունների կիրառման վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում կիրառում է դրանք և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում տեղեկանքի մեկ բնօրինակը.
բ) արտոնությունները չկիրառելու հիմքերի առկայության դեպքում արտոնություններ հայցողին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին՝ մատնանշելով դրա հիմնավորումը:».
ժգ) 13-րդ կետի երրորդ և չորրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
ժդ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.
«14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, հարկային (մաքսային) մարմինների կողմից տեղեկանքի մեկ բնօրինակն ստանալուց հետո, պարզում է՝
ա) հիմնավորող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
բ) փաստաթղթերում նշված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տրամադրության տակ գտնվող և (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին.
գ) տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների որակական և (կամ) քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին, ծրագիր իրականացնող կազմակերպության կնքած պայմանագրի պահանջներին.
դ) ծրագիր իրականացնող կազմակերպության կնքած պայմանագրով նախատեսված վճարումների համապատասխանությունը ծրագրի բյուջեին:
Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, տեղեկանքի բնօրինակն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, դրանց մասին` համապատասխան հիմնավորումներով, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, ծրագիր իրականացնող կազմակերպությանը և այն անձին, որին տրամադրվել է տեղեկանքը:».
ժե) տեղեկանքի ձևի 4-րդ կետում «արժեքը» բառը փոխարինել «գինը և, եթե դրա վճարումը, բացի միջազգային պայմանագրով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային (դրամաշնորհային) միջոցներից, կատարվել է (նախատեսվում է կատարել) նաև այլ միջոցների հաշվին, ապա առանձին նշել նաև արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին վճարված (վճարվելիք) գումարը» բառերով.
ժզ) տեղեկանքի ձևի 5-րդ կետում «(ծառայությունների) աշխատանքների ընդհանուր արժեքը» բառերը փոխարինել «(ծառայությունների, աշխատանքների) ընդհանուր գինը և, եթե դրա վճարումը, բացի միջազգային պայմանագրով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային (դրամաշնորհային) միջոցներից, կատարվել է (նախատեսվում է կատարել) նաև այլ միջոցների հաշվին, ապա առանձին նշել նաև արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին վճարված (վճարվելիք) գումարը» բառերով.
ժէ) տեղեկանքի ձևի 6-րդ կետում «(ծառայությունների) աշխատանքների» բառերը փոխարինել «(ծառայությունների, աշխատանքների)» բառերով.
ժը) տեղեկանքի ձևի 7-րդ կետում «(ծառայությունների մատուցման) աշխատանքների կատարման» բառերը փոխարինել «(ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, եթե մաքսային ձևակերպումներն ավարտված չեն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|