ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1992 թվականի N 584
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական սոցիալական ապահովագրության ոլորտում գործող օրենսդրական ակտերի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին կանոնադրությունը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելով հաստատել ապահովագրվածներին հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկներ տալու կարգի մասին հրահանգը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության ու արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելով հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվապահական հաշվառման ու վարման մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի բյուջեի (նախահաշվի) կատարման վերահսկողության ու վերստուգման մասին հրահանգները:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հետ համատեղ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն Հայաստանի Հանրապետության գործող ենթաօրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հետ համատեղ մշակել և ՀԱՄԿ-ի, էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ու արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի մասին նոր կանոնադրության նախագիծ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի N 584 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի (այսուհետև` ֆոնդ) միջոցները կազմավորվում են պետական սոցիալական ապահովագրության մուծումներից, ուղեգրերի արժեքի փոխհատուցման գումարներից և օրենսդրությամբ սահմանված այլ եկամուտներից:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) պարտավոր են ֆոնդում կամ նրա բաժանմունքներում գրանցվել որպես ապահովադիրներ և պետական սոցիալական ապահովագրության մուծումներ կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափով:
3. Ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները (այսուհետև` ապահովադիրներ), անկախ սեփականության ձևից, ֆոնդում կամ նրա բաժանմունքներում գրանցվելու համար ներկայացնում են իրենց մասին համապատասխան տեղեկություններ (ձևը կցվում է):
4. Ֆոնդը կամ նրա բաժանմունքներն ապահովադիրներին տալիս են գրանցման մասին ծանուցագիր` պետական սոցիալական ապահովագրական մուծումների չափի և կատարման ժամկետների նշումով (ձևը կցվում է):
5. Պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարվում են բոլոր աշխատողների (անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) աշխատանքի վարձատրմանն ուղղված միջոցներից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միանվագ բնույթի վճարումների ու փոխհատուցումների:
6. Ապահովադիրները պետական սոցիալական ապահովագրության մուծումների հաշվին նախահաշվով նախատեսված ծախսերը կատարելուց հետո մնացած գումարները, աշխատավարձի վճարման համար սահմանված ժամկետներին, փոխանցում են ֆոնդին կամ նրա բաժանմունքներին: Այլ կազմակերպությունների պետական սոցիալական ապահովագրության մուծումների գումարներ փոխանցելն արգելվում է:
7. Հանրապետության տարածքում գործող բանկերն ապահովադիրներին աշխատավարձի վճարման համար միջոցներ բաց թողնելիս պարտադիր ապահովում են պետական սոցիալական ապահովագրական մուծումների հանձնարարագրերի կատարումը:
8. Պետական սոցիալական ապահովագրության միջոցները պահվում են ֆոնդի կամ նրա բաժանմունքների անունով բանկային հիմնարկներում բացված հաշվարկային, տրանզիտային և ընթացիկ հաշիվներում:
9. Ապահովադիրների կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումների գումարները փոխանցվում են ֆոնդի բաժանմունքների տրանզիտային հաշիվներին, որից հետո ֆոնդի կենտրոնացված ընթացիկ հաշվին: Ֆոնդի կենտրոնացված ընթացիկ հաշվից կատարվում է միջոցների վերաբաշխում ըստ ֆոնդի բաժանմունքների` դրանց բյուջեներով նախատեսված ծախսերի կատարման համար:
10. Պետական սոցիալական ապահովագրության միջոցները կարող են ծախսվել միայն նպատակային նշանակությամբ` ֆոնդի, նրա բաժանմունքների բյուջեներով և ապահովադիրների նախահաշիվներով նախատեսված ծախսերին համապատասխան:
11. Ֆոնդի և նրա բաժանմունքների բյուջեները հաստատվում են ֆոնդի կառավարչության, իսկ ապահովադիրների նախահաշիվները` ֆոնդի բաժանմունքների կողմից:
12. Ֆոնդի միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, առաջին հերթին ծախսվում են ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, ինչպես նաև թաղման նպաստների վճարման համար: Մնացած ազատ միջոցներն ուղղվում են`
ա) աշխատողների և կենսաթոշակառուների սանատորաառողջարանային բուժման ու հանգստի ուղեգրերի ձեռքբերմանը.
բ) դպրոցականների, բարձրագույն և մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատությունների ուսանողների ամառային հանգստի ու առողջարարական ճամբարների ուղեգրերի արժեքի մասնակի վճարմանը.
գ) արհմիությունների մանկապատանեկան մարզադպրոցների պահպանման ծախսերի մասնակի ֆինանսավորմանը.
դ) ֆոնդի առողջարանների կառուցման ու վերակառուցման ծախսերի ֆինանսավորմանը.
ե) ֆոնդի և նրա բաժանմունքների ապարատների հաստիքային աշխատողների աշխատանքի վարձատրմանն ու նախահաշիվներով նախատեսված մյուս ծախսերի ֆինանսավորմանը.
զ) ֆոնդի հետ պայմանագրային հիմունքներով աշխատանքի ներգրավված մասնագետների (արհմիությունների աշխատանքի տեխնիկական, իրավական տեսուչների, հավատարմատար բժիշկների և այլն) աշխատանքի վարձատրմանը.
է) հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների, բլանկների, հիվանդության թերթիկների տպագրության և հրատարակչական այլ ծախսերի ֆինանսավորմանը.
ը) ֆոնդի գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցների (տրանսպորտի, հաշվողական տեխնիկայի և այլն) ձեռքբերման (վարձակալման) ծախսերի ֆինանսավորմանը.
թ) սոցիալապես անապահով քաղաքացիների` միայնակ ծերերի, հաշմանդամների, ծնողազուրկ և ֆիզիկապես թերզարգացած երեխաների նյութական օգնությանը:
13. Սույն կանոնադրության 12-րդ կետի առաջին մասում նախատեսված նպաստները նշանակվում և վճարվում են ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ստեղծված նպաստներ նշանակող հանձնաժողովների որոշումների հիման վրա:
14. Նպաստներ նշանակող հանձնաժողովը ստեղծվում է ապահովադրի ղեկավարի հրամանով` երեք անդամից ոչ պակաս:
15. Սոցիալական ապահովագրության գումարների պակասի դեպքում նպաստների վճարումը կատարվում է ապահովադրի միջոցների հաշվին, որը հետագայում փոխհատուցվում է ֆոնդի կամ նրա բաժանմունքների կողմից` ապահովադրի ներկայացրած տեղեկանքի հիման վրա:
16. Ապահովադիրները պետական սոցիալական ապահովագրության միջոցների կազմավորման ու ծախսման մասին հաշվետվություն են ներկայացնում ֆոնդի բաժանմունքներին` կիսամյակը մեկ անգամ, ոչ ուշ քան հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:
17. Ֆոնդի բաժանմունքներն ապահովադիրների հաշվետվությունների հիման վրա կազմում են ամփոփ հաշվետվություն և մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա վերջը ներկայացնում են ֆոնդին:
18. Պետական սոցիալական ապահովագրության մուծումները սահմանված կարգով ու ժամկետներում չկատարած ապահովադիրները կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
19. Ֆոնդի միջոցների հաշվին կատարված անօրինական վճարումների և ֆինանսական կարգապահության այլ խախտումների հետևանքով ֆոնդին հասցված վնասը պետական սոցիալական ապահովագրության մուծումների հաշվին չեն ընդունվում և օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնվում են ապահովադիրների կամ մեղավոր պաշտոնատար անձանց հաշվին:
20. Ապահովադիրը լուծարվելու դեպքում պարտավոր է այդ մասին հայտնել ֆոնդին կամ ըստ գրանցման վայրի բաժանմունքին` պետական սոցիալական ապահովագրության մուծումների լրիվ վերջնահաշվարկի կատարման, ֆոնդին ունեցած պարտքերի մարման և որպես ապահովադիր հաշվառումից դուրս գրվելու համար:
21. Ապահովադիրների և ֆոնդի, ինչպես նաև նրանց ու քաղաքացիների միջև ծագած վեճերը լուծվում են պետարբիտրաժի (դատարանի) կողմից` գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(լրացվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից, անկախ սեփականության ձևից)
1. Գրանցվող ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության անվանումը ____________________________ _____________________________________________________________________________________________ 2. Հասցեն ___________________________________________________________________________________ ________________________________________________________________ հեռախոսը __________________ 3. Բանկային հաշվի համարը ___________________________________________________________________ Բանկի անվանումը ____________________________________________________________________________ 4. ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի որ բաժանմունքին է դիմել գրանցվելու համար ____________ |
Ձեռնարկության (հիմնարկի, կազմակերպության) ղեկավար` |
___________________________________________________ |
Ձեռնարկության (հիմնարկի, կազմակերպության) գլխավոր հաշվապահ` |
___________________________________________________ |
«____» _________________________ 19 թ.
Կ.Տ. |
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(լրացվում է ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի (բաժանմունքի) կողմից)
1. _____________________________________________________________________________________ (ապահովադիրի անվանումը) 2. Հասցեն _______________________________________________________________________________ 3. ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդը (բաժանմունքը) հայտնում է, որ ներկայացված տեղեկությունների համաձայն Ձեր ձեռնարկությունը (հիմնարկը, կազմակերպությունը) գրանցված է որպես ապահովադիր ս/թ «____» _______________ -ին Ձեր գրանցման թիվն է ________________________: 4. Ապահովագրական մուծումների դրույքը սահմանված է ________ տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների նկատմամբ: 5. Սոցիալական ապահովագրության մուծումներն անհրաժեշտ է կատարել Ձեր կազմակերպությունում աշխատավարձի վճարման սահմանված ժամկետներում ֆոնդի բաժանմունքի _________________________ բանկի թիվ _________________ տրանզիտ ընթացիկ հաշվին (հաշիվների ցանկը կցվում է): 6. Հաշվետվությունները պետք է ներկայացնել ֆոնդին (բաժանմունքին) հետևյալ հասցեով ______________________________________________, ոչ ուշ, քան հուլիսի 15-ը (առաջին կիսամյակինը) և մինչև հունվարի 15-ը (տարվանը): |
ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի (բաժանմունքի) ղեկավար` |
___________________________________________________ |
ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի (բաժանմունքի) գլխավոր հաշվապահ` |
___________________________________________________ |
«____» ____________________________ 19 թ.
Կ.Տ. |
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի N 584 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդից պետական սոցիալական ապահովագրության ձևով տրվում են հետևյալ նպաստները`
ա) ժամանակավոր անաշխատունակության.
բ) հղիության և ծննդաբերության.
գ) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի.
դ) երեխայի ծննդյան միանվագ.
ե) թաղման:
2. Սույն կանոնադրության 1-ին կետում նախատեսված նպաստների իրավունք ունեն ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից, աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք (այսուհետև` ապահովադիրներ), որոնք ենթակա են պետական սոցիալական ապահովագրության և որոնց համար սահմանված կարգով մուծումներ են կատարվում ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդ: Ընդ որում, նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում:
3. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների, կադրերի պատրաստման ու վերապատրաստման դպրոցների և դասընթացների, արտադրությունից կտրված սովորողները, կլինիկական օրդինատորները, դոկտորանտները, ասպիրանտները, անկախ պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարման, օգտվում են միայն երեխայի ծննդյան միանվագ և թաղման նպաստների իրավունքից:
Չաշխատող և չսովորող մայրերին տրվում է միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ, անկախ պետական սոցիալական ապահովագրության մուծումներից:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սույն կանոնադրությամբ նախատեսված նպաստների իրավունք ունեն, եթե Հայաստանի Հանրապետության հետ կնքված սոցիալական ապահովագրության մասին միջազգային պայմանագրերով ու ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
5. Նպաստները նշանակվում են, եթե դրանց համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են աշխատունակության վերականգնման, հղիության ու ծննդաբերության արձակուրդի ավարտման, երեխայի ծննդյան կամ քաղաքացու մահվան օրվանից 6 ամսվա ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովումն իրականացնում են ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդն ու նրա բաժանմունքները` ապահովադիրների միջոցով:
7. Նպաստների նշանակման ու վճարման վերաբերյալ որոշումները կարող են գանգատարկվել սոցիալական ապահովագրության ֆոնդին կամ նրա համապատասխան բաժանմունքներին, իսկ վերջինիս որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում` դատական կարգով:
II. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ
8. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է`
ա) հիվանդության (վնասվածքի) հետևանքով աշխատունակությունը կորցնելու դեպքում, ընդ որում, մասնագիտական հիվանդության և արտադրական խեղման հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է ապահովադրի միջոցների հաշվին.
բ) պրոթեզավորման դեպքում.
գ) առողջարանային բուժման դեպքում:
9. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում բուժական հիմնարկների կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը: Այլ փաստաթղթեր հիմք չեն կարող ծառայել նպաստ վճարելու համար:
Հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը կորցնելու դեպքում նպաստը տրվում է կրկնորդագրով:
10. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է աշխատունակությունը կորցնելու առաջին օրվանից մինչև այն վերականգնվելը կամ բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ) կողմից հաշմանդամության խումբ սահմանելը, կամ խմբի վերանայելը:
11. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս նպաստը տրվում է աշխատանքում վերականգնման մասին որոշման (վճռի) կայացման օրվանից:
12. Ամենամյա արձակուրդում (հիմնական կամ լրացուցիչ) գտնվելու ժամանակ հիվանդության (վնասվածքի) հետևանքով ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու դեպքում նպաստը տրվում է հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկով վավերացված բոլոր օրերի համար, արձակուրդը նույնքան օրով, առանց աշխատավարձի պահպանման, երկարացնելու պայմանով:
13. Առանց աշխատավարձի պահպանման արձակուրդի, երեխայի խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդի, զինվորական վարժահավաքների կամ առանց արտադրությունից կտրվելու ուսումնական հաստատություններում սովորելու կապակցությամբ հատկացված արձակուրդների, ինչպես նաև աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու ժամանակաշրջանում անաշխատունակություն առաջանալու դեպքում նպաստ չի տրվում:
Եթե ժամանակավոր անաշխատունակությունը շարունակվում է նաև նշված ժամանակամիջոցն ավարտվելուց հետո, ապա նպաստը տրվում է այն օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:
14. Հղիության արհեստական (այդ թվում բժշկի ցուցումով) կամ ինքնաբերաբար ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով:
(14-րդ կետը խմբ. 25.08.93 N 429)
15. Պրոթեզավորման դեպքում նպաստը տրվում է ստացիոնարում գտնվելու ժամանակաշրջանի համար:
16. Սեզոնային և ժամանակավոր աշխատանքներում զբաղված աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է մինչև սեզոնի կամ ժամկետային աշխատանքային պայմանագրի ավարտը:
17. Սրտամկանի սուր ինֆարկտից և ներքին օրգանների վիրահատությունից հետո ստացիոնարից անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված քաղաքացիներին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած հիվանդներին նպաստը տրվում է առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
18. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում`
ա) այն աշխատողներին, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործության կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացած վնասվածքների հետևանքով.
բ) առանց աշխատանքից ազատման կալանքի տակ գտնվելու ժամկետի համար.
գ) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
III. ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ
19. Աշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում`
ա) 140 օր (70 օրացուցային օր նախածննդյան և 70 օրացուցային օր հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանի համար).
բ) 155 օր` բարդ ծննդաբերության դեպքում (70 օրացուցային օր նախածննդյան, 85 օրացուցային օր հետծննդաբերության արձակուրդների ժամանակաշրջանների համար).
գ) 180 օր` զույգ և ավելի երեխա ունենալու դեպքում (70 օրացուցային օր նախածննդյան, 110 օրացուցային օր հետծննդաբերության արձակուրդների ժամանակաշրջանների համար):
Ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի տևողությունը մնում է անփոփոխ:
20. Հղիության 196 օրից հետո վաղաժամ ծննդաբերության դեպքում հետծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով:
21. Հղիության և ծննդաբերության նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բուժհիմնարկների կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը: Այլ փաստաթղթեր չեն կարող հիմք ծառայել նպաստ վճարելու համար:
Հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը կորցնելու դեպքում նպաստ տրվում է դրա կրկնորդագրով:
22. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի դեպքում նպաստը տրվում է աշխատանքում վերականգնման մասին որոշման (վճռի) կայացման օրվանից:
23. Առանց արտադրությունից կտրվելու ուսումնական հաստատություններում սովորելու կապակցությամբ տրամադրված լրացուցիչ արձակուրդի ժամանակաշրջանում հղիության և ծննդաբերության արձակուրդ հատկացնելիս նպաստը տրվում է այն օրվանից, երբ նշված ժամանակաշրջանը լրանալուց հետո կինը պետք է աշխատանքի անցներ:
24. Ամենամյա արձակուրդում (հիմնական և լրացուցիչ), երեխայի խնամքի համար արձակուրդում (այդ թվում` առանց աշխատավարձի պահպանման) գտնվելու ժամանակ, հղիության և ծննդաբերության արձակուրդ հատկացնելիս նպաստը տրվում է արձակուրդի բոլոր օրերի համար, ընդհանուր հիմունքներով:
25. Առանց աշխատանքից ազատման կալանքի տակ գտնվելու ժամանակի համար հղիության և ծննդաբերության նպաստ չի տրվում:
IV. ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՎԱՆԴ ԱՆԴԱՄԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ
26. Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է`
ա) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի համար.
բ) մոր հիվանդության դեպքում երեխայի խնամքի համար.
գ) հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման համար:
27. Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է, եթե խնամքի բացակայությունը, ըստ բուժական հիմնարկի եզրակացության, կարող է վտանգ սպառնալ հիվանդի կյանքին կամ առողջությանը:
28. Ընտանիքի հիվանդ չափահաս անդամին ամբուլատոր բուժման պայմաններում խնամելու համար նպաստը տրվում է 7 օրացուցային օրից ոչ ավելի, 14 տարին չլրացած հիվանդ երեխային` 14 օրացուցային օրից ոչ ավելի, միայնակ մայրերին, երեխա որդեգրած հայրերին, այրի կանանց (տղամարդկանց), ամուսնալուծվածներին ու ժամկետային ծառայության զինծառայողների կանանց` 21 օրացուցային օրից ոչ ավելի:
7 տարին չլրացած հիվանդ երեխայի մորը, հորը կամ այլ հարազատին երեխայի «տնային ստացիոնար» ռեժիմով բուժման դեպքում խնամքի նպաստը տրվում է մինչև 24 օրացուցային օր:
Հիվանդ երեխայի հետ ստացիոնարում գտնվող խնամողին նպաստ է տրվում հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկում նշված ամբողջ ժամանակաշրջանի համար:
Հիվանդ երեխայի հետ ստացիոնարում գտնվող մորը, իսկ վերջինիս բացակայության կամ խնամքն իրականացնելու անհնարինության դեպքում` այլ անձանց, նպաստ է տրվում բուժհիմնարկի գլխավոր բժշկի թույլտվությամբ` ստացիոնարում նրանց գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
29. Փոքրահասակ (մինչև 3 տարեկան), որբ, հաշմանդամ (մինչև 16 տարեկան) երեխաների խնամքի համար, եթե մայրը (խնամակալը) հիվանդության կամ մյուս հիվանդ երեխայի հետ ստացիոնարում գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, նպաստը տրվում է երեխայի հորը կամ խնամքն իրականացնող այլ անձի` երեխայի մոր հիվանդության կամ նրա ստացիոնարում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
30. Հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում նրա աշխատող ծնողներից մեկին (խնամակալին) նպաստ է տրվում երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար:
31. Հերթական լրացուցիչ կամ առանց աշխատավարձի պահպանման երեխայի խնամքի արձակուրդում գտնվողներին, ընտանիքի հիվանդ անդամին կամ փոքրահասակ (մինչև 3 տարեկան) երեխայի (սույն կանոնադրության 29-րդ կետ) խնամքի համար նպաստ չի տրվում:
32. Երեխայի խնամքի նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում բուժհիմնարկի կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը:
V. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՎԱՆԴ ԱՆԴԱՄԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
33. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, ինչպես նաև առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում հանքային աշխատանքներում զբաղված աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստներ տրվում են սույն կանոնադրության 36-րդ, 37-րդ կետերի համաձայն հաշվարկված լրիվ վաստակի չափով, անկախ աշխատանքային ստաժից:
(33-րդ կետը լրաց. 01.08.96 N 233)
34. ժամանակավոր անաշխատունակության (բացի սույն կանոնադրության 33-րդ կետում նախատեսված դեպքերից), ինչպես նաև ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները տրվում են սույն կանոնադրության 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերի համաձայն հաշվարկված վաստակի`
ա) 100 տոկոսի չափով`
այն աշխատողներին, որոնք ունեն 8 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
իրենց խնամքի տակ 16 տարին (սովորողներին` 18 տարին) չլրացած երեք և ավելի կամ 16 տարին չլրացած հաշմանդամ երեխա ունեցող, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ 21 տարին չլրացած աշխատողներին, անկախ աշխատանքային ստաժից.
Երկրորդ համաշխարհային պատերազմում, նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության համար մարտական գործողություններում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողություններում, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց, անկախ աշխատանքային ստաժի.
բ) 80 տոկոսի չափով` այն աշխատողներին, որոնք ունեն մինչև 8 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
(34-րդ կետը փոփ. 01.08.96 N 233)
35. Ժամանակավոր անաշխատունակության և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստներ նշանակելիս ընդհանուր աշխատանքի ստաժում հաշվառվում են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակները`
ա) բոլոր գործատուների մոտ (անկախ սեփականության ձևից) աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը, անկախ աշխատանքի բնույթից և տևողությունից, եթե սահմանված կարգով կատարվել են պետական սոցիալական ապահովագրության մուծումներ.
բ) ցանկացած այլ աշխատանքային գործունեություն, որի ընթացքում սահմանված կարգով կատարվել են պետական սոցիալական ապահովագրության մուծումներ.
գ) երեխայի խնամքի համար արձակուրդի և առանց աշխատավարձի պահպանման արձակուրդի տևողությունը.
դ) ծառայությունը զինված ուժերում, ազգային անվտանգության և ներքին գործերի մարմիններում ու հատուկ ջոկատներում.
ե) օրենսդրությամբ նախատեսված այլ ժամանակամիջոցները:
Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների բացակայության դեպքում աշխատանքային ստաժը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԻՎԱՆԴ ԱՆԴԱՄԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
36. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ու ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկվում են աշխատողի վաստակից (եկամտից):
Վաստակի մեջ մտցվում են աշխատանքի վարձատրության բոլոր այն տեսակները, որոնց նկատմամբ հաշվարկվել ու կատարվել են պետական սոցիալական ապահովագրության վճարներ (այդ թվում նաև արտաժամյա, համատեղությամբ կատարած աշխատանքների վարձատրությունն ու հավելումները):
Վաստակի բոլոր տեսակները, այդ թվում տվյալ ամսվա աշխատավարձի հետ վճարվող ամենամսյա պարգևները, մտցվում են այն ժամանակվա վաստակի մեջ, որի համար դրանք հաշվեգրվել են: Աշխատանքի մեկ ամիսը գերազանցող ժամանակաշրջանների համար վճարված պարգևները, աշխատավարձի հավելումները տարեկան աշխատանքի արդյունքների հիման վրա տրված վարձատրությունները ավելացվում են ամսական վաստակին` նախորդ տարում հաշվարկված դրանց ընդհանուր գումարի մեկ տասներկուերորդի չափով:
(36-րդ կետը խմբ. 25.08.93 N 429)
37. Նպաստները հաշվարկվում են ժամանակավոր անաշխատունակությունը, խնամքը, հղիության և ծննդաբերության արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող 3 օրացուցային ամիսների միջին ամսական վաստակից:
Եթե նշված երեք ամիսներին աշխատողը լրիվ չի աշխատել, ապա միջին ամսական վաստակը որոշելու համար այդ երեք ամիսների փաստացի աշխատած օրերի վաստակի ընդհանուր գումարը բաժանվում է աշխատած և սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հաշվառումից չհանվող ժամանակաշրջանների օրացուցային օրերի ընդհանուր թվի վրա և ստացված միջին օրական վաստակը բազմապատկվում միջին ամսական օրացուցային օրերի թվով` 30,4:
Չաշխատած օրերը հաշվառումից չեն հանվում, եթե դրանք հետևանք չեն հարգելի պատճառների (ժամանակավոր անաշխատունակության, երեխայի խնամքի, այդ թվում` առանց աշխատավարձի պահպանման արձակուրդների և օրենքով սահմանված այլ դեպքերի):
Մեկ ամսից պակաս աշխատանքի դեպքում նպաստները հաշվարկվում են մինչև անաշխատունակությունը, խնամքը կամ հղիության և ծննդաբերության արձակուրդն սկսվելը փաստացի աշխատած ժամանակի միջին օրական վաստակից, որը որոշվում է վաստակի ընդհանուր գումարն այդ ժամանակաշրջանի օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով:
Այն դեպքում, երբ աշխատողը հարգելի պատճառով (երեխայի խնամքի արձակուրդ, օրենքով սահմանված այլ դեպքեր) վերջին 3 ամիսներին ընդհանրապես վաստակ չի ունեցել, նպաստը հաշվարկվում է տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձից:
(37-րդ կետը խմբ., փոփ. 25.08.93 N 429)
38. Նպաստների հաշվարկման համար միջին ամսական վաստակը վերցվում է լիովին, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափը: Նվազագույն աշխատավարձի տասնապատիկ չափը գերազանցող միջին ամսական փաստացի վաստակի մնացած մասը հաշվառվում է հետևյալ համամասնությամբ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկ գումարից մինչև քսանապատիկ գումարի դեպքում` 80 տոկոսի չափով, իսկ քսանապատիկի և ավելիի դեպքում` 60 տոկոսի չափով:
Ելնելով միջին ամսական հաշվարկային աշխատավարձից և նպաստի չափից (սույն կանոնադրության 33-38-րդ կետեր) որոշվում է ամսական նպաստի չափը, որը բաժանելով հիվանդության (խնամքի կամ հղիության ու ծննդաբերության արձակուրդի) ամսվա օրացուցային օրերի թվի վրա, որոշվում է նպաստի օրական գումարի չափը:
Նպաստի ընդհանուր գումարը որոշվում է օրական նպաստը բազմապատկելով այն օրացուցային օրերի թվով, որոնք տվյալ ամսում, ըստ հիվանդության (անաշխատունակության) թերթիկի բաց են թողնվել անաշխատունակության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի կամ հղիության ու ծննդաբերության արձակուրդի հետևանքով:
(38-րդ կետը խմբ. 27.01.95 N 40)
39. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստները տրվում են միայն այն օրացուցային օրերի համար, որոնցում նրանք ըստ արտադրության (զբաղվածության) պայմանների (սեզոնայնության, զբաղվածության բնույթի և այլն) պետք է աշխատեին:
Նպաստներ ստանալու իրավունք ունեն միայն սույն կետում թվարկված այն աշխատողները, որոնց համար աշխատանքի և աշխատավարձի հաշվառում է տարվում:
40. Եթե ժամանակավոր անաշխատունակությունը, խնամքն առաջացել են աշխատելու ժամանակ և շարունակվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու ժամանակաշրջանում, ապա դադարեցման ժամանակի համար նպաստը տրվում է այն չափով, ինչ չափով աշխատավարձ է վճարվում այդ նույն մասնագիտությամբ կամ որակավորմամբ աշխատողներին, բայց ոչ ավելի այն նպաստից, որ տվյալ աշխատողը կստանար նպաստների հաշվարկման ընդհանուր կանոններով:
Եթե ժամանակավոր անաշխատունակությունը կամ խնամքը (անկախ դրանց սկսվելու ժամանակից) շարունակվում են աշխատանքի վերսկսումից հետո, ապա նպաստը վերսկսման օրվանից տրվում է այն վաստակի հաշվարկով, որն աշխատողը ստացել է մինչև աշխատանքի դադարեցումը:
(40-րդ կետը փոփ. 25.08.93 N 429)
41. Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատություն ավարտած և սահմանված կարգով աշխատանքի ուղարկված անձանց մինչև աշխատանքի անցնելը, ժամանակավոր անաշխատունակության, կանանց նաև հղիության ու ծննդաբերության նպաստները, տրվում են աշխատանքի ներկայանալու համար նշանակված օրից` ելնելով այն պաշտոնի (մասնագիտության) համար սահմանված ամսական աշխատավարձից, որին պետք է նրանք անցնեին:
Նպաստը նշանակվում և վճարվում է այն աշխատանքի վայրում, ուր նրանք ուղարկվել են:
42. Ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկվում են ընդհանուր հիմունքներով: Նպաստները հաշվարկվում են նրանց վաստակի գումարից` հանելով դատական վճռով նշանակված պահումները:
VII. ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ
43. Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան երեխայի ծննդյան միանվագ նպաստ է տրվում բոլոր կանանց, անկախ աշխատելու կամ սովորելու պայմանից, սույն կանոնադրության 51-53-րդ կետերով սահմանված կարգով:
44. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրվում է յուրաքանչյուր երեխայի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:
45. Որդեգրած երեխաների համար երեխայի ծննդյան միանվագ նպաստ է տրվում, եթե երեխան անմիջապես որդեգրվել է ծննդատնից:
46. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի տրվում, եթե երեխան մեռած է ծնվել:
47. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված ծննդյան մասին տեղեկանքը:
VIII. ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ
48. Թաղման նպաստ է տրվում սույն կանոնադրության 2-րդ և 3-րդ կետերում նշված աշխատողների, արտադրությունից կտրված սովորողների (բացի կենսաթոշակառուներից) և նրանց խնամքի տակ գտնվող անձանց մահվան դեպքում:
49. Աշխատողի և արտադրությունից կտրված սովորողի մահվան դեպքում թաղման նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ նրանց խնամքի տակ գտնվող անձանց մահվան դեպքում` նվազագույն աշխատավարձի չափով:
50. Թաղման նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում քաղաքացու մահվան մասին սահմանված կարգով տրված տեղեկանքը, իսկ նրա խնամքի տակ գտնվող անձանց մահվան դեպքում` նաև տեղեկանքն այն մասին, որ մահացածը գտնվել է նպաստի իրավունք ունեցողի խնամքի տակ:
IX. ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ
51. Նպաստները նշանակվում են աշխատողի, արտադրությունից կտրված սովորողի, աշխատանքի (ուսման) վայրում նպաստներ նշանակող հանձնաժողովի կողմից:
52. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը որպես կանոն նշանակվում ու վճարվում է մորը` նրա աշխատանքի (ուսման) վայրում: Եթե մայրը չի աշխատում (չի սովորում), ապա նպաստը նշանակվում և վճարվում է հորը` նրա աշխատանքի (ուսման) վայրում:
53. Չաշխատող (չսովորող) ծնողներին երեխայի ծննդյան միանվագ նպաստ է նշանակվում ու վճարվում սոցիալական ապահովության մարմնի կողմից` ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին:
54. Նպաստներ նշանակող հանձնաժողովները սույն կանոնադրությամբ նախատեսված փաստաթղթերի հիման վրա կայացնում են նպաստ նշանակելու մասին որոշում: Ընդունված որոշումը բոլոր փաստաթղթերի հետ միասին հանձնվում է ապահովադրի հաշվապահություն` նպաստը հաշվարկելու և վճարելու համար:
55. Ապահովադրի վերակառուցման կամ լուծարման դեպքերում նպաստները վճարվում են նրանց իրավահաջորդների, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` ֆոնդի կամ բաժանմունքների որոշմամբ` որևէ ապահովադրի կողմից:
56. Նպաստները վճարվում են ապահովադիր կազմակերպությունում աշխատավարձի վճարման համար սահմանված ժամկետներին:
57. Ավելի վճարված նպաստների գումարը նպաստներ նշանակող հանձնաժողովի որոշմամբ կարող է ստացողից հետ պահվել միայն այն դեպքում, եթե այն տեղի է ունեցել հաշվային (թվաբանական) սխալի կամ ստացողի թույլ տված չարաշահման հետևանքով:
Ավելի վճարված գումարների հետպահումը կատարվում է նպաստների հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, որը չպետք է գերազանցի վճարվող նպաստի (աշխատավարձի) 20 տոկոսը:
Հետպահումը կատարվում է ապահովադրի հաշվապահության միջոցով` հաշվարկային (թվաբանական) սխալի դեպքում` նպաստի նշանակման օրից հաշված 3 ամսից ոչ ուշ, իսկ չարաշահումների (կեղծիքների) հետևանքով գերավճարումների դեպքում` առանց որևէ ժամկետի սահմանափակման:
Եթե նպաստ ստացողը տվյալ կազմակերպությունում չի աշխատում (չի սովորում), ապա նպաստների ավելի վճարված գումարը բռնագանձվում է դատական կարգով:
Սահմանված կարգի խախտումներով վճարված նպաստների գումարները պետական սոցիալական ապահովագրության մուծումների դիմաց հաշվանցման չեն ընդունվում և վերականգնվում են ապահովադրի միջոցներից:
58. Նպաստների վճարումների օրինականության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդը և նրա բաժանմունքները:
(հավելվածը խմբ., փոփ. 25.08.93 N 429, խմբ. 27.01.95 N 40, լրաց., փոփ. 01.08.96 N 233)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|