ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 մարտի 2006 թ. |
N 133-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿՈՄՊԼԵՔՍ ՍԵՐՎԻՍ ՖԻՐՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱ 0001 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին (2006 թվականի մարտի 27-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիան (ԲԱ 0001, տրված 2001 թվականի հոկտեմբերի 5-ին)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունումից հետո, այն «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ նրա կողմից տրամադրված (նշված) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու հաջորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|