Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 83-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.05.02/12(221) Հոդ.138
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.03.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006103

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 մարտի 2006 թ.  

 թիվ 83-Ն

               Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 458-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 237-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 458-Ն որոշման 2-րդ կետի «պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «2007 թվականի հունվարի 1-ից» բառերով:
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. մարտի 7
 Երևան