Գլխավոր տեղեկություն
Համար
N 584-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.31/34(132) Հոդ.568
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 584-Ն

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշմամբ հաստատված՝ աղքատության կրճատմանն աջակցության առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագրի 48-րդ կետի պահանջը գյուղական ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ, որն օժանդակող ֆինանսավորման մեխանիզմով նպատակ ունի ապահովելու համընդհանուր մատչելիություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, այդ թվում` նպաստառու ընտանիքների ցուցակները:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`

ա) գյուղական համայնքների անապահով ընտանիքների հաշվառման, նրանց գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր՝ համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի ներկայացուցիչների ներգրավմամբ.

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ ամփոփել սույն որոշման 3-րդ կետի համաձայն ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կազմված և հաստատված նյութերն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար ֆինանսական աջակցության հնարավոր աղբյուրների և աջակցության կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ:

4. Սահմանել, որ գնահատումների վերաբերյալ աշխատանքային խմբերի կողմից կազմված ցուցակները հաստատվում են համապատասխան մարզպետի կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման տարեկան ծրագրերի կազմման ժամանակ հաշվի առնել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի գազիֆիկացման առաջնահերթության անհրաժեշտությունը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին համապատասխան փոփոխություն կատարել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում` նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել մատակարարին գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման աշխատանքները կատարել առանց գազամատակարարման համար կանխավճար գանձելու:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 584-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը 

Պատասխանատուն

Կատարման ժամկետը

Ծանո-թագրություն

1

2

3

4

5

1. Գյուղական համայնքների անապահով
ընտանիքների հաշվառման, նրանց գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության գնահատման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն 

յուրաքանչյուր տարի
մինչև մայիսի 15-ը
 
2. Գյուղական համայնքների ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, այդ թվում` նպաստառու ընտանիքների ցուցակների տրամադրում ՀՀ մարզպետներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը  
3.

Գազիֆիկացված գյուղական համայնքների չգազիֆիկացված անապահով ընտանիքների հաշվառում, դրանց դասակարգում` ըստ առաջնահերթության

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
համապատասխան մարզպետներ
աշխատանքային խմբեր

յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը    
4. Գազիֆիկացված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով ֆինանսական աջակցության գնահատում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
աշխատանքային խմբեր

յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը   
5. Գազիֆիկացված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով հաջորդ տարվա համար ֆինանսական աջակցության աղբյուրների ճշտում և աջակցության մեխանիզմների սահմանում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 15-ը   
6. Հաջորդ տարվա գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման ծրագրերում ընդգրկված գյուղական համայնքների անապահով ընտանիքների հաշվառում, դրանց դասակարգում ըստ առաջնահերթության

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
համապատասխան մարզպետներ
աշխատանքային խմբեր

յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը  
7.

Հաջորդ տարվա գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման ծրագրերում ընդգրկված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով ֆինանսական աջակցության գնահատում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն
աշխատանքային խմբեր 

յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը   
8. Հաջորդ տարվա գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման ծրագրերում ընդգրկված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով ֆինանսական աջակցության աղբյուրների ճշտում և աջակցության մեխանիզմների սահմանում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը  
9. Գազիֆիկացված և գազիֆիկացման ծրագրերում ընդգրկված գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման նպատակով ֆինանսական աջակցության ժամանակացույցի հաստատում և աջակցություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

յուրաքանչյուր տարի` համաձայն հաստատված ժամանակացույցի  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան