Գլխավոր տեղեկություն
Համար
N 599
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.12.2003-14.08.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.08.2004

040.0599.22.09.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 1998 թվականի N 599
քաղ. Երևան

 

ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների ցանկը (կցվում է):

2.(կետը հանվել է 03.03.99 N123)

2. Սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ ճշտել ու երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման միջոցով պահպանվող հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության հետ կապված ծախսերի հաշվարկները, այդ թվում` զինվորական կայազորեր տեղակայելու, պահակակետեր, անցագրային բյուրոներ, հսկիչ-անցագրային կետեր կառուցելու և դրանց կահավորելու, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տեղադրելու հետ կապված ծախսերի նախահաշիվները:

(նախկինում` 3-րդ կետ 03.03.99 N 123)

(2-րդ կետ փոփ. 14.05.01 N 406)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կատարված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ և 3-րդ սյունակներում նախատեսված օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորելու վերաբերյալ:

(նախկինում` 4-րդ կետ 03.03.99 N 123) 

4. Սահմանել, որ`

ա) հատուկ և կարևորագույն օբյեկտներ են համարվում պետական և ռազմավարական նշանակություն, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտները.

բ) սույն որոշմամբ հաստատված ցանկում և դրա հավելվածներում նախատեսված օբյեկտների պետական պահպանությունն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կատարվում է նպատակային առանձին տողով.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը ֆինանսավորում կատարելու համար հիմք է հանդիսանում պետական պահպանությունն իրականացնող մարմնի և պահպանվող օբյեկտի ղեկավարության միջև կնքված պայմանագիրը.

դ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն իրենց պահպանության համար վճարումները կատարում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` կնքված պայմանագրերով սահմանված ժամկետներում:

(նախկինում` 5-րդ կետ 03.03.99 N 123) 

(4-րդ կետ փոփ. խմբ. 14.05.01 N 406)

5. Սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված նախարարություններին և գերատեսչություններին երկամսյա ժամկետում ապահովել սեփական միջոցների հաշվին պետական պահպանության ենթակա օբյեկտների (ցանկի 4-րդ և 5-րդ սյունակներում նշված) ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների միջև պայմանագրերի կնքումը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համատեղ հաստատած նորմատիվների` նախապես համաձայնեցնելով համապատասխան պետական կառավարման մարմնի հետ:

(նախկինում` 6-րդ կետ 03.03.99 N 123)

(5-րդ կետ փոփ. 03.03.99 N 123, 14.05.01 N 406)

6. 1999 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչության ստեղծման մասին» N 362 որոշման 2-րդ կետը:

(նախկինում` 7-րդ կետ 03.03.99 N 123)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 22-ից:

(նախկինում` 8-րդ կետ 03.03.99 N 123)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 22-ի N 599 որոշմամբ

 

 

 


 

Ց Ա Ն Կ

(ցանկը խմբ. 03.03.99 N 123) 

 

1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարեվորագույն եվ պատմամշակութային նշանակության օբյեկտների

 

NN ը/կ Նախարարության, գերատեսչության անվանումը Պահպանվող օբյեկտի անվանումը և ֆինանսավորման աղբյուրը
ՀՀ պետական բյուջեից սեփական միջոցների հաշվին
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին գործերի ստորաբաժանումների միջոցով ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի միջոցով ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին գործերի ստորաբաժանումների միջոցով ՀՀ ներքին գործերի նախարարության
ներքին զորքերի միջոցով
  1 2 3 4 5
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն   Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման և պահպանման ՀՆՊՁ

զենք ու զինամթերք արտադրող ձեռնարկություններ

պայթուցիկ և թունավոր նյութերի պահեստներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի և Ողջու տնտեսություններն իրենց թունելային համակարգով

Նաիրիտ» ԳԱՓԲԸ

 
2. ՀՀ էներգետիկայի նախարարություն    

Հրազդանի ՋԷԿ

Երևանի ՋԷԿ

Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ

Որոտանի ՀԷԿ-երի կասկադ

գազի ստորգետնյա պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ 

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
3. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն    

Երևանի «Ռադիոցանց» ՊՓԲԸ

«Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի Երևանի կենտրոնական օբյեկտ

«Հայփոստ» ՊՓԲԸ-ի կենարոնական օբյեկտ

«Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ի հանրապետական և միջազգային համակցման կենտրոն

«Օրբիտա-2» վերգետնյա արբանյակային կայան

«Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ի Տաշիրի, Դիլիջանի և Գորիսի կապի տեղամասերի կենտրոնական օբյեկտներ

 
4. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն     կապտաժային կառուցվածքներ, ջրհան կայաններ, մաքրման կայաններ, արտեզյան հորեր, օրվա կարգավորման ջրամբարներ (N 5 հավելված)
 
 
5. ՀՀ տրանսպորտի նախարարություն

«Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ

Քոբեր-Թումանյան կամուրջ

 Այրում-Ախթալա հատվածի  թունելը` 2 ստորանցքերով

Վահագնաձոր-Փամբակ հատվածի երկուական կամուրջները և ուղանցույցները

6. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն պատմամշակութային օբյեկտներ (N 1 հավելված)      
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Արփա-Սևան ջրային թունել, ջրամբարներ (N 3 հավելված)   պայթուցիկ նյութերի պահեստներ, հացահատիկի Էլեվատորներ, ալրաղաց կոմբինատներ (N 6 հավելված)
 
 
8. Երևանի քաղաքապետարան Դավթաշենի կամուրջ Հրազդանի մեծ կամուրջ Հաղթանակի կամուրջ Մեծ եղեռնի հուշահամալիր   խմելու ջրի և օրվա կարգավորվող ջրամբարներ (N 4 հավելված)  
9. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն     ձեռնարկություններ (N 8 հավելված) (գաղտնի), ձեռնարկություններ (N 9 հավելված) (գաղտնի)  
10. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն վարչության համակարգի օբյեկտներ (N 2 հավելված)      
11. ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան) ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)      
12. ՀՀ Նախագահի նստավայր շենքեր և կառույցներ      
13. ՀՀ Ազգային ժողով ՀՀ Ազգային ժողովի շենք      
14. ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ սահմանադրական դատարանի շենք      
15. ՀՀ դատարաններ ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների շենքեր      
16. ՀՀ դատախազություն ՀՀ գլխավոր դատախազության  և ՀՀ դատախազությունների շենքեր      
17. ՀՀ կառավարություն ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի շենքեր և մասնաշենքեր (N 7 հավելված)      
18. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության  և գրահրատարակչության վարչություն    

«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ

«Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ

«Ձայնագրությունների Տերյան ստուդիա» ՊՓԲԸ

«Գյումրիի Շիրակ հեռուստառադիո» ՊՓԲԸ

 
19. ՀՀ արտաքին գործերի նախարարություն դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքեր      
20. ՀՀ կենտրոնական բանկ     ՀՀ կենտրոնական բանկի շենք  
21. ՀՀ առողջապահության նախարարություն

դեղատների կենտրոնական բազա

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի ուժեղացված հսկողության և դատահոգեբուժական փորձաքննության բաժանմունքներ

     
22. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենք

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

     

 

(ցանկը փոփ. 30.03.99 N 189 ,14.05.01 N 406)

Հավելված N 1
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եվ սպորտի նախարարության պետական պահպանության ենթակա օբյեկտների

 

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի պատմության պետական թանգարան

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Ազգային ֆիլմադարան

Ռուսական արվեստի թանգարան

Հայաստանի ազգային գրադարան

 

ՀՀ պատմության եվ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն

 

Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն «Էրեբունի» թանգարան

 

 

Հավելված N 2
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետական պահպանության ենթակա օբյեկտների

 

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն

ՀՀ կենտրոնական պետական արխիվներ (Հ. Քոչարի 5)

ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ

ՀՀ գիտատեխնիկական փաստաթղթերի պետական արխիվ

ՀՀ պետարխիվների ստորգետնյա արխիվադարանների ծառայություն

 

 

Հավելված N 3
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական պահպանության ենթակա ջրամբարների

 

Ապարանի Մանթաշի
Հալավարի Վարդաքարի
Սևաբերդի Սառնաղբյուրի
Դավիթ Բեկի Հերհերի
Ջողազի Արփի լճի
Հախումի Թավշուտի
Տավուշի Ազատի
Այգեձորի Զանգակատան
Կառնուտի

 

(հավելվածը փոփ. 05.09.02 N 1386-Ն) 

 

Հավելված N 4
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

Երեվանի քաղաքապետարանի պետական պահպանության ենթակա խմելու ջրի աղբյուրների եվ օրվա կարգավորվող ջրամբարների

 

Խմելու ջրի աղբյուրներ

 

Արարատյան 1-2 Ապարան
Արարատյան 3-4 Շոր-Շոր
Գառնի Առինջ
Կաթնաղբյուր Ծարավաղբյուր
Արզնի Ձորաղբյուր
Արզական-Գյումուշ ԵրԳԷՍ

 

 

Օրվա կարգավորվող ջրամբարներ

 

Ջրվեժ Դավթաշեն (վերին)
Մհուբ Կաթի կոմբինատ
Ձորաղբյուր Լուկաշին
Էլեկտրալամպեր Կիլիկիա
Քանաքեռ (ներքին) Արարատյան
Քանաքեռ (վերին) Խարբերդ
Կովկասյան Արինբերդ
Աբովյան պուրակ Դինամո
Քասախ Մարաշ
Դավթաշեն (ներքին)

 

 

Հավելված N 5
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական պահպանության ենթակա կապտաժային կառուցվածքՆԵՐԻ, պոմպակայանների, մաքրման կայանների, արտեզյան հորերի, օրվա կարգավորման ջրամբարների

 

Մարզը

Քանակը

Արագածոտնի 12
Արարատի 8
Արմավիրի 6
Գեղարքունիքի 7
Լոռու 14
Կոտայքի 8
Շիրակի 11
Սյունիքի 13
Վայոց ձորի 5
Տավուշի 11
 

 

Հավելված N 6
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական պահպանության ենթակա օբյեկտների

 

«Երևանի ալրաղաց» ԲԲԸ

«Երևանի համակցված կերերի գործարան» ԲԲԸ

«Բաղրամյանի հացամթերք» ԲԲԸ

«Սևանի հացամթերքների արտադրական միավորում» ԲԲԸ

«Գյումրիի հացաընդունում» ՊՓԲԸ

 

Հավելված N 7
1999 թվականի հունվարի 1-ից
պետական պահպանության ենթակա
հատուկ, կարևորագույն և
պատմամշակութային նշանակության
օբյեկտների ցանկի

 

 

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների եվ գերատեսչությունների, Երեվանի քաղաքապետարանի շենքերի եվ մասնաշենքերի

 

ՀՀ կառավարության (3 մասնաշենք)

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն

ՀՀ արժեթղթերի հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հայաստանի Հանրապետության մետաղափորձական վերահսկողության տեսչություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով

(հավելվածը լրաց. 03.03.99 N 123, 16.01.01 N 23, 06.08.01 N 704, 16.05.01 N 420, 19.09.02 N 1471-Ն, 10.10.02 N 1626-Ն, 17.10.02 N 1633-Ն, 10.07.03 N 854-Ն, 21.11.04 N 15.20-Ն)