Գլխավոր տեղեկություն
Համար
N 024/05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.15/6(183)
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.02.2005
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 փետրվարի 2005 թ.
ք. Երևան

N 024/05-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« ԷՍ ԿԱ ԲՐՈՔ» ՍՊԸ-Ի ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԳ 0042 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7) կետով, 10-րդ մասով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 և 122 հոդվածներով.

Հանձնաժողովը որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել «Էս Կա Բրոք» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիան (ԲԳ 0042, տրված 01.03.2002 թ.) «Էս Կա Բրոք» ՍՊԸ-ի դիմումի համաձայն:

2. «Էս Կա Բրոք» ՍՊԸ-ի կողմից սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում իր բրոքերային գործունեության լիցենզիայի (ԲԳ 0042, տրված 01.03.2002 թ.) պետական տուրքի ժամանակին չվճարելու հետևանքով հաշվարկված տույժերը (364000 ՀՀ դրամ) կամավոր չվճարելու և այդ վճարումը հիմնավորող փաստաթուղթը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում` հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին հաշվարկված տույժերը գանձել դատական կարգով:

3. Առաջարկել «Էս Կա Բրոք» ՍՊԸ-ին և նրա գործադիր տնօրեն Ե. Քերոբյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

(ա) 90-օրյա ժամկետում կատարել «Էս Կա Բրոք» ՍՊԸ-ի անվանափոխությունը` դրա մասին գրավոր տեղեկացնելով Հանձնաժողովին և կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթերը.

(բ) վերացնել գովազդային այն նյութերը, որոնք ուղղակիորեն առնչվում են որպես արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեություն իրականացնող անձ ներկայանալուն կամ այդ առաջարկությամբ հանդես գալուն` դրա մասին Հանձնաժողովին համապատասխան գրավոր հայտարարություն ներկայացնելով:

4. Հանձնարարել  Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի Ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Էս Կա Բրոք» ՍՊԸ-ին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանից և կարող է բողոքագրվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրվա ընթացքում:

ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի

նախագահ`

Է. Մուրադյան