Basic information
Number
N 561-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.06.2011-30.06.2011)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
20.06.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.06.2011
Effective date
21.06.2011
Interrupt date
30.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2011 թվականի N 561-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2011 թվականի հունիսի 24-27-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` Հայ մշակույթի օրերի միջոցառումների պաշտոնական բացման արարողությանը և «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թվականներին մշակութային համագործակցության մասին» ծրագրի ստորագրմանը մասնակցելու համար:

2. Հ. Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից։

3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված հյուրանոցային ծախսերը կատարվելու են Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մշակույթի նախարարության հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 20
Երևան