«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2005 թվականի N 2411-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրինմանը հանձնված գույքը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից 10 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, և յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումը, աճուրդի կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագրի կնքումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(հազ. դրամ)
NN ը/կ |
Անվանումը | Ձեռքբերման ամսաթիվը | Սկզբնական արժեքը | Մաշվածու-թյունը | Մնացոր-դային արժեքը |
Օտարվող |
Մեկնար-կային գինը |
1. |
Գեներատոր «ONAN 12.5 JC» |
02.12.1993 թ. | 2,174.8 | 2,174.8 | 0.0 | 566.6 | 566.6 |
2. | Ավտոմեքենա «Նիվա» | 16.08.1994 թ. | 2,540.3 | 2,540.3 | 0.0 | 661.8 | 661.8 |
3. | Համակարգիչ «Պենտիում II-300» | 24.08.1998 թ. | 795.7 | 795.7 | 0.0 | 213.7 | 213.7 |
4. | Համակարգիչ «Պենտիում-233» | 24.08.1998 թ. | 496.7 | 496.7 | 0.0 | 133.4 | 133.4 |
5. | Համակարգիչ «Պենտիում-233» | 24.08.1998 թ. | 496.7 | 496.7 | 0.0 | 133.4 | 133.4 |
6. | Համակարգիչ «Պենտիում-233» | 24.08.1998 թ. | 496.7 | 496.7 | 0.0 | 133.4 | 133.4 |
7. | Համակարգիչ «Պենտիում-233» | 24.08.1998 թ. | 496.7 | 496.7 | 0.0 | 133.4 | 133.4 |
8. | Համակարգիչ «Պենտիում-233» | 24.08.1998 թ. | 496.7 | 496.7 | 0.0 | 133.4 | 133.4 |
9. | Համակարգիչ «Պենտիում-233» | 24.08.1998 թ. | 496.7 | 496.7 | 0.0 | 133.4 | 133.4 |
10. | Համակարգիչ «Պենտիում-200 Pro» | 24.08.1998 թ. | 2.635.7 | 2,635.7 | 0.0 | 707.7 | 707.7 |
11. | Համակարգիչ «Պենտիում-166» | 24.08.1998 թ. | 714.4 | 714.4 | 0.0 | 191.8 | 191.8 |
12. | Համակարգիչ «Պենտիում-166» | 24.08.1998 թ | 714.4 | 714.4 | 0.0 | 191.8 | 191.8 |
13. | HUB Compex 16 պորտ | 03.11.1997 թ. | 84.7 | 84.7 | 0.0 | 22.8 | 22.8 |
14. | Ավտոմեքենա «Վոլգա-3110» | 04.08.1997 թ. | 5,932.1 | 5,932.1 | 0.0 | 1,545.4 | 1,545.4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |