Գլխավոր տեղեկություն
Համար
N 341
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.11.1997-27.04.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.06/20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2018

040.0341.18.08.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 օգոստոսի 1997 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 1997 թ. N 341

քաղ. Երևան

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ (ԶՈՀՎԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33.1 և 34 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության բազային կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:

2. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում և այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների) գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց հարազատներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 199,3 հազարական դրամի չափով գումար:

3. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հարազատների ուժերով արդեն բարեկարգված գերեզմանների առկայության դեպքում` համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ (բայց հաստատված ծախսերի նորմատիվներից ոչ ավելի)` թույլատրել գերեզմանների կառուցապատման աշխատանքների փաստացի արժեքի փոխհատուցում:

4. Սահմանել, որ զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման աշխատանքների պատվիրատու են հանդիսանում զոհված զինծառայողների թաղման վայրի համայնքների ղեկավարները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

(4-րդ կետը լրաց. 31.10.97 N 482)

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրերում հուղարկավորված զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը փոխհատուցվում են զոհվածների ընտանիքների բնակության վայրում:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` զոհված զինծառայողների փաստաթղթերը (ճշտված ցուցակները) տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն, Երևանի քաղաքապետարանին ու համայնքների ղեկավարներին:

(6-րդ կետը լրաց. 31.10.97 N 482)

7. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գումարները տրամադրվում են մահացած (զոհված) զինծառայողների հարազատներին` զինծառայողի թաղման վայրի տեղական գանձապետական բաժանմունքի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած փաստաթղթերի (ցուցակների) հիման վրա:

8.«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը և նրանց` տնամերձ հողամասով ապահովումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 8-ի«Հանրապետությունում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման մասին» N 64, Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 8-ի N 64 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 3, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 25-ի «Հանրապետությունում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով նրանց հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու մասին» N 91 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան