Գլխավոր տեղեկություն
Համար
N 390
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.25/16(682)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
18 սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 1997 թվականի N 390
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 39540 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս-2» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մասիս-2» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Մասիս-2» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Մասիս-2» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 34290 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 27430 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2743 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5253 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Մասիս-2» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Մասիս-2» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Մասիս-2» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մասիս-2» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել 1601 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող հարավային երկրաբանական հետախուզական շահագործման պետական ձեռնարկության Մեղրու արտադրական բազան՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մեղրու արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Հարավային երկրաբանական հետախուզական շահագործման պետական ձեռնարկության Մեղրու արտադրական բազան սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. Հարավային երկրաբանական հետախուզական շահագործման պետական ձեռնարկության Մեղրու արտադրական բազայի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1600 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1600 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 160 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Մեղրու արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Մեղրու արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Մեղրու արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մեղրու արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել 2216 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող հարավային երկրաբանական հետախուզական շահագործման պետական ձեռնարկության Ղափանի (Կապանի) արտադրական բազան՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Կապանի արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Հարավային երկրաբանական հետախուզական շահագործման պետական ձեռնարկության Ղափանի արտադրական բազան սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. Հարավային երկրաբանական հետախուզական շահագործման պետական ձեռնարկության Ղափանի արտադրական բազայի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 2220 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 2220 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 222 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Կապանի արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Կապանի արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Կապանի արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կապանի արտադրական բազա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել 138271 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայբլանկհրատ» փակ բաժնետիրական ընկերության (N 7 տպարան) պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայբլանկհրատ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Հայբլանկհրատ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

4.3. «Հայբլանկհրատ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 134140 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 55150 հազ. դրամ (ինվեստիցիոն սեփականաշնորհման արդյունքում պետական բաժնեմասը կազմել է 41.11 տոկոս):

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5515 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4127 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայբլանկհրատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Հայբլանկհրատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Հայբլանկհրատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայբլանկհրատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

5.1. Սեփականաշնորհել 7604 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման ստորաբաժանումը (Վարդենիս քաղաքի փողոցներ, մայթեր, գերեզմանատուն), բնակելի ֆոնդի ու ջերմատնտեսության ստորաբաժանումները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Վարդենիսի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:

5.3. «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքն ու լվացքատունը և դրանք սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.4. «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Վարդենիսի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով:

5.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 6790 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 4480 հազ. դրամ:

5.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 448 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 811 հազ. դրամ:

5.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.10. Սահմանել, որ «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.11. Սահմանել, որ «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վարդենիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

6.1. Թույլատրել Արմավիրի «Նորոգշին-1» ՎՁ ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից վարձակալած՝ 37343 հազ.դրամ արժեքով գույքը:

6.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 16-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 222 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշմամբ հաստատված N 2 ցանկում «Նիզամու 35» բառերը փոխարինել «Նարեկացու 14» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 13, ծածկագիրը՝ 10448):

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 157 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

որոշման 39.4-րդ կետում «Սյունիքի մարզպետարանի տնօրինությանը» բառերը փոխարինել «Կապանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, լուծարման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի N 139 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 255 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 42.1.-ին կետում «172260» թիվը փոխարինել «178515» թվով.

բ) որոշման 42.7-րդ կետում «152610» թիվը փոխարինել «158860» թվով, «122090» թիվը՝ «127090» թվով.

գ) որոշման 42.8-րդ կետում «12209» թիվը փոխարինել «12709» թվով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան