Գլխավոր տեղեկություն
Համար
N 261-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.24/16(471) Հոդ.361
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 261-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 11
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 16-ի N 261-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ

Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը

Աշխատանքների կատարման սկիզբը

Երկրաբանական առաջադրանքը 2006  թվականի համար

2006 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

1-ին եռամսյակ

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ 
այդ թվում`

 

 

 

1900,0

 

6650,0

 

13300,0

 

19000,0

I.

Ազնիվ  մետաղներ
այդ թվում`

 

 

200,0

700,0

1400,0

2000,0

 

Արեգունու լեռնաշղթայի կենտրոնական մասերում (Մայմեխ-Մուրթելի տեղամասեր) ոսկու որոնողական աշխատանքներ

2003 թ.

դաշտային աշխատանքների արդյունքների ամփոփում և հաշվետվություն ներկայացնելը

200,0

700,0

1400,0

2000,0

II.

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ, ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ, ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
այդ թվում`

 

 

 

1700,0

 

5950,0

 

11900,0

 

17000,0

1.

Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան մասերի (K-38 - XXVI, XXVII թերթերի) 1:200000 մասշտաբի երկրաբանական քարտեզի կազմում և տպագրության նախապատրաստում

2005 թ.

դաշտային աշխատանքների շարունակություն, K-38-XXVII թերթի 0,5 մասի կազմում

400,0

1400,0

2800,0

4000,0

2.

Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K-38-126, В, Г-138-А, Б, В, Г)

2003 թ.

K -138  - A, B թերթերի 1/3-ի կազմում, 1 : 50000 մասշտաբի  երկրաբանական  հանույթ, դաշտային աշխատանքների շարունակություն

500,0

1750,0

3500,0

5000,0

3.

Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային մասի 1:200000 մասշտաբի հիդրոերկրաբանական  քարտեզի կազմում և հրատարակման նախապատրաստում (J-38-III,IV,V և XI թերթերը)

1999 թ.

հիդրոերկրաբանական երթեր,
աշխատանոցային աշխատանքներ,
ամփոփ հաշվետվության կազմում

300,0

1050,0

2100,0

3000,0

4.

Հայաստանի Հանրապետության պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում

2005 թ.

տեղեկատվության մուտքագրում` սկաների օգնությամբ, գծագրական տեղեկատվության էլեկտրոնային տարբերակների ստեղծում

500,0

1750,0

3500,0

5000,0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան