ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 1995 թվականի N 35
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների թվաքանակը` 260 միավոր:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման գծով նախարարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարի, ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարի հաստիքները մտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների թվաքանակի մեջ:
4. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 1-ին, 2, 3, 4, 8, 9, 10 և 11-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում սոցիալական քաղաքականության վարչություն ստեղծելու մասին» N 21 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 33 որոշման 1-ին և 2-րդ կետերը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման մասին» N 360 որոշման 2, 3 և 4-րդ կետերը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 20-ի «ՀՀ կառավարության 1994 թվականի հունվարի 18-ի N 33 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 356 որոշումը.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակի հաստատման մասին» N 368 որոշման N 1 հավելվածի աղյուսակի առաջին տողը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հավելված |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչապետի խորհրդականներ
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Տնտեսագիտական վարչություն
Տարածքային կառավարման վարչություն
Սոցիալական քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Ներդրումների խրախուսման և վարկերի օգտագործման վարչություն
Տասներորդ վարչություն
Վերահսկողության վարչություն
Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն
Քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչություն
Ագրարային քաղաքականության վարչություն
ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչություն
Կադրերի վարչություն
Տնտեսական վարչություն
ՀՀ տարածքային կառավարման գծով նախարարի աշխատակազմ
ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարարի աշխատակազմ
ԱՊՀ-ի, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարարի աշխատակազմ
Մամուլի ծառայություն
Ընդհանուր բաժին
Արձանագրային բաժին
Առաջին բաժին
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին
(կառուցվածքը լրաց. 04.07.96 N 395, փոփ. 23.07.96 N 437)
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.12.1996, N 700 | 31.12.1996, N 35 | |
04.12.1996, N 650 | 04.12.1996, N 35 | |
23.07.1996, N 437 | 23.07.1996, N 35 | |
04.07.1996, N 395 | 04.07.1996, N 35 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|