Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-248-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.22/15(470) Հոդ.326
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

1. Գրադարանների և գրադարանային գործի մասին Կառավարություն
29.12.2005

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության  հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

2. ա) ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
բ) «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին


Կառավարություն
11.01.2006
Պետական-իրավական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ
3. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարություն
16.01.2006
Պետական-իրավական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ

4. «Էներգետիկայի մասին» ՀՀ   օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
29.12.2005

 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

5. «ՀՀ զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
05.01.2006

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

6. «ՀՀ զինված ուժերի ներքին  ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
05.01.2006

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի  մշտական հանձնաժողով

7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին



Կառավարություն
05.01.2006

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

8. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ
պատգամավորներ
Ա. Բաղդասարյան
Ս. Բալասանյան
Մ. Շահգելդյան
11.01.2006

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով
9. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ  կատարելու մասին

Կառավարություն
13.01.2006

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
10. ՀՀ քրեական դատավարության  օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
08.12.2005

Պետական-իրավական հարցերի,  Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի   մշտական հանձնաժողովներ

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 
Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

ա) «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
բ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին
Կառավարություն
08.02.2006

Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության  հարցերի,
Ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողովներ



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Ա. Բաղդասարյան


27 փետրվարի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-248-3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան