«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1997 թվականի N 312
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Երևանի կոնյակի գործարան» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 199 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետում «օգոստոսի 15-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «դ» ենթակետում «սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ը» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Արմենիա» հյուրանոցային համալիր» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետում «օգոստոսի 15-ի» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետում «սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 30-ը» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 10-ի «Գյումրիի տեքստիլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 261 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետում «օգոստոսի 15-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետում «սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Անի» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 204 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետում «սեպտեմբերի 15-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 30-ի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետում «հոկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 30-ը» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 30-ը» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Դվին» հյուրանոց» պետական ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 198 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 4-րդ կետում «սեպտեմբերի 15-ի» բառերը փոխարինել «հոկտեմբերի 30-ի» բառերով.
բ) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետում «հոկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 30-ը» բառերով.
գ) որոշման 7-րդ կետում «սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 30-ը» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Լույս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 202 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 5-րդ կետում «օգոստոսի 15-ի» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ի» բառերով.
բ) որոշման 7-րդ կետի «գ» ենթակետում «սեպտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 30-ը» բառերով.
գ) որոշման 8-րդ կետում «օգոստոսի 15-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 5-րդ կետում «սեպտեմբերի 1-ի» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ի» բառերով.
բ) որոշման 7-րդ կետի «գ» ենթակետում «հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով.
գ) որոշման 8-րդ կետում «սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 15-ը» բառերով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|