Գլխավոր տեղեկություն
Համար
N 430-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.474
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 430-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշումը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրական գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 31260.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 10
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 6-ի N 430-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման N 5 հավելվածում (պակասեցվող գումարները նշված են բացասական, իսկ ավելացվող գումարները` դրական նշանով)
խումբը ենթախումբը  

 առաջին եռամսյակ 

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

    ԸՆԴԱՄԵՆԸ        

11

  ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ - -12980 -25950 -39080 
   

այդ թվում`

       
 

01

Արդյունաբերության, հանքային հանածոների պաշարների, շինարարության և բնապահպանության բնագավառում պետական կառավարում - -12980 -25950  -39080
   

այդ թվում`

       
    01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կառավարում - -12980 -25950 -39080
    ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն -

-12980

-25950

-39080

    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -

-12980

-25950

-39080

   

այդ թվում`

-

 

 

 

    ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ -

-9900

-19800

-29700

    ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ -

-1350 

-2700 

-4050

   

այդ թվում` 

 

 

 

 

    Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ  -

-1350 

-2700 

-4050

   

այդ թվում`

 

 

 

 

    - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ  -

-1350

-2700 

-4050

    ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ  -

-1730 

-3450 

-5330

   

այդ թվում`

   

 

 
    Ապրանքների ձեռքբերում  -

-200 

-350

-500

   

այդ թվում`

 

 

 

 

    Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր -

-200 

-350 

-500

   

այդ թվում` 

 

 

 

 

    -գրասենյակային ապրանքներ և նյութեր  -

-200

-350 

-500

    Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ  -

-300

-600

-900

    Տրանսպորտային ծառայությունների վճարներ -

-300

-640

-1040

    Կապի ծառայությունների վճարներ -

-300 

-600 

-1000

    Կոմունալ ծառայությունների վճարներ -

-630 

-1260 

-1890

   

 այդ թվում`

   

 

 

    -էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր  -

-600 

-1200 

-1800

    Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր  -

-10 

-20

-30

    Այլ կոմունալ ծախսեր  -

-20 

-40 

-60

14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ  -

12980

25950 

39080

   

այդ թվում`

 

 

 

 

  06 Այլ ծրագրեր -

12980

25950

39080

   

այդ թվում`

 

 

 

 
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -

12980 

25950

39080

    ՀՀ կառավարություն  -

12980

25950

39080

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան