Գլխավոր տեղեկություն
Համար
N 40-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2006-11.07.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.139
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.03.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

22 մարտի 2006 թ.  
ք. Երևան

N 40-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 84-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության 2-15 ձևը (հավելված):

2. Սահմանել, որ լիցենզավորված անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով լրացված տեխնիկատնտեսական տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնում են յուրաքանչյուր
եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ցանկի և ձևերի մասին» N 84-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից համապատասխան լիցենզավորված գործունեությանը վերաբերող տեղեկատվությունների ներկայացման ցանկ» N 1 հավելվածի աղյուսակը լրացնել «Էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ» 11-րդ սյունակով և նոր` 15 -րդ կետով.
 

15

Տեղեկատվություն արտադրված էլեկտրական
էներգիայի վերաբերյալ (Ձև 2-15)

 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
  Ռ. Նազարյան


Հավելված

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թ. մարտի 22-ի
N 40-Ն որոշմամբ

Ձև 2-15

_____________________________
(ընկերության անվանումը)
______________________________________________________
(էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայանի տիպը)

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

________ 

(եռամսյակ)

200_ թ.

 

Ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը

N

 

Չափի
միավոր

Աճողական
տարվա սկզբից

Ընդամենը եռամսյակ

Ամիսներ

……….

……….

……….

1

2

3

4

5

6

7

8

1

Էլեկտրական էներգիայի արտադրությունը

հազ. կՎտժ

 

 

 

 

 

2

Էլեկտրական էներգիայի ծախսը սեփական կարիքների համար`

 

 

 

 

 

 

2.1

բնեղեն արտահայտությամբ

հազ. կՎտժ

 

 

 

 

 

2.2

% (1)-ին կետի նկատմամբ

%

 

 

 

 

 

3

Էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստները կայանի տարրերում`

 

 

 

 

 

 

3.1

բնեղեն արտահայտությամբ

հազ. կՎտժ

 

 

 

 

 

3.2

% (1)-ին կետի նկատմամբ

%

 

 

 

 

 

4

Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի քանակը

հազ. կՎտժ

 

 

 

 

 

5

Էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը
(կետ1-կետ 2.1-կետ3.1)

հազ. կՎտժ

 

 

 

 

 

 

________________________________
(ընկերության ղեկավարի ստորագրությունը)

Կ. Տ.

___________________
(անունը, ազգանունը)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.06.2008, N 308-Ն 11.07.2008, N 40-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան