«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2006 թվականի N 445-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետը.
գ) որոշմամբ հաստատված աշխատակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարի հրամանով: Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|