Գլխավոր տեղեկություն
Համար
N 444-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.476
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 444-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի և 19-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանելու մասին» N 2171-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Օրենքի համաձայն հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա, Բ և Գ խմբերում թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին (փակ մրցույթ) կարող են մասնակցել հարկային ծառայողները, ինչպես նաև ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների պայմանները բավարարող քաղաքացիները, ընդ որում, հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Ա և Բ խմբերի թափուր պաշտոնների համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ հարկային ծառայության պաշտոնների անվանացանկի Գ խմբի թափուր պաշտոնի համար կազմակերպվող փակ մրցույթին մասնակցելու համար` 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ»,

բ) 53-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում «90» թիվը փոխարինել «80» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 10
Երևան