Գլխավոր տեղեկություն
Համար
N 57-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.15/7(216)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

14 փետրվարի 2006 թ.

N 57-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ ԳԳ-Ե072 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի փետրվարի 13-ի թիվ 7 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Լոմբարդ Անուշ» սահմանափակ պատասխանատվության ընկերության (լիցենզիա թիվ ԳԳ-Ե072) կողմից «Գրավատների և գրավատնային  գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելու համար գրավատնային գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը դադարեցնել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լոմբարդ Անուշ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (քաղաք Երևան, Վանտյան 61ա) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
    բանկի նախագահ`
   

Տ. Սարգսյան


2006 թ. փետրվարի 20
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան