Գլխավոր տեղեկություն
Համար
N 412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.19/23.1 Հոդ.458
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 412-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-ին կետին և 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի  N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:

4. Մ-16 պետխճուղի (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-պետխճուղի (Մ-6) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի ծրագծի փոփոխման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 21000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 6
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 412-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը

Ենթա-խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

   

այդ թվում՝

     

11

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ (բացառությամբ վառելիքի), ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

(21,000.0)

(21,000.0)

(21,000.0)

 

04

Նախագծահետախուզական աշխատանքներ

այդ  թվում`

(21,000.0)

(21,000.0)

(21,000.0)

   

01. Նախագծային աշխատանքներ

(21,000.0)

(21,000.0)

(21,000.0)

   

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

(21,000.0)

(21,000.0)

(21,000.0)

   

Նախագծահետազոտական ծախսեր

(21,000.0)

(21,000.0)

(21,000.0)

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ  ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

21,000.0

21,000.0

21,000.0

   

այդ թվում`

     
   

Այլ ծրագրեր

21,000.0

21,000.0

21,000.0

 

06

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

21,000.0

21,000.0

21,000.0

   

ՀՀ կառավարություն

21,000.0

21,000.0

21,000.0

   

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

21,000.0

21,000.0

21,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 412-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

խում-բը

ենթա-խումբը

ընդամենը

կապիտալ շինարա-րություն

կապիտալ նորոգում

նախագծահետա-զոտական, երկրաբանահետա-խուզական և գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ

այլ կապի-տալ ծախ-սեր

   

ԸՆԴԱՄԵՆԸ

(21,000.0)

   

(21,000.0)

 
    այդ թվում`          
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(21,000.0)

   

(21,000.0)

 
   

              այդ թվում`

         

11

04

01. Նախագծային աշխատանքներ

(21,000.0)

   

(21,000.0)

 
    այդ թվում`          
   

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

(21,000.0)

   

(21,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 412-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-բը

Ենթա-խումբը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ

(21000.00)

(21000.00)

(21000.00)

    այդ թվում`      
   

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(21000.00)

(21000.00)

(21000.00)

   

              այդ թվում`

     

11

04

01. Նախագծային աշխատանքներ

(21000.00)

(21000.00)

(21000.00)

   

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

(21000.00)

(21000.00)

(21000.00)

   

այդ թվում`

     
   

Այլ  նախագծային աշխատանքներ

(21000.00)

(21000.00)

(21000.00)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան