Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ.464
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2006 թվականի N 242-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն)` համաձայն N 11 հավելվածի».

բ) որոշման N 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 12
Երևան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2006 թ.
ապրիլի 12-ի N 242-Ն որոշման

«Հավելված N 11
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 16-ի N 226 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ)

Ոլորտը

Պաշտոնային դրույքաչափերը
(դրամ)

Պաշտոնային դրույքաչափերը
(դրամ)

նվազագույն

առավելագույն

1

2

3

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ

գլխավոր վարչության պետ, ԱՊՀ ներկայացուցիչ

23170

45000

վարչության պետ

20350

41200

բաժնի պետ

19760

34100

բաժանմունքի պետ

18610

29000

խմբի պետ

16750

27300

ավագ սպա, նախարարի օգնական

15840

25500

սպա, նախարարի տեղակալի օգնական

15000

23000

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Գլխավոր խմբի պաշտոններ

գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

23170

45000

վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

20350

41200

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

20000

37100

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

19760

34100

Ավագ խմբի պաշտոններ

վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ

19760

33500

վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

19500

33000

բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

18610

31000

բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

18000

30000

բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ

17440

27600

բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ

17000

27000

Միջին խմբի պաշտոններ

ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

16270

26000

օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

15840

25000

կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ

15370

23300

Կրտսեր խմբի պաշտոններ

ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ

15000

22600

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատ

Սպայական պաշտոններ

գլխավոր վարչության պետ

23170

45000

գլխավոր վարչության պետի տեղակալ

22010

42400

վարչության պետ

20350

41200

գլխավոր վարչության կազմում վարչության, ինքնուրույն բաժնի պետ

19760

34100

բաժնի պետ (տարածքային)

18610

29000

ինքնուրույն բաժանմունքի, վարչության կազմում բաժնի պետ

18000

28600

վարչության կազմում բաժնի պետի տեղակալ

17800

27800

վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ

17440

28100

կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ

16750

27300

ավագ` օպերլիազոր, քննիչ, տեսուչ

16270

26400

օպերլիազոր, քննիչ, տեսուչ

15840

25500

դասակի հրամանատար

15370

21900

ավագ տեսուչ (շարային)

15030

20700

տեսուչ (շարային)

15000

19000

Ենթասպայական պաշտոններ

15000

17800

կրտսեր հրամկազմ

15000

16500

շարքային կազմ

15000

15900

Ներքին զորքեր

 

 

Սպայական կազմ

 

 

հրամանատարական

23170

45000

շտաբի պետ

20470

41200

բաժնի պետ, գնդի հրամանատար

19760

31400

բաժանմունքի պետ

18610

28400

առանձին գումարտակի շտաբի պետ

17800

27800

ավագ սպա, վաշտի հրամանատար

17440

27300

դասակի հրամանատար

16500

26700

սպա

16000

25700

առաքիչ

15900

24500

Ենթասպայական կազմ

դասակի հրամանատար

15800

24900

ջոկի հրամանատար

15370

23700

հրաձիգ

15000

20700

տեսուչ

15000

20100

բուժակ

15000

19000

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ

կորպուսի հրամանատար

20940

45000

բրիգադի հրամանատար

20470

36700

գնդի հրամանատար

19760

34100

գումարտակի (դիվիզիոն) հրամանատար

18610

29000

վաշտի (մարտկոցի) հրամանատար

17440

24900

դասակի հրամանատար

16270

21300

ջոկի հրամանատար

15370

18400

»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան