«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 մարտի 2006 թ. |
թիվ 96-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 242-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 392 -րդ հոդվածի 4-րդ կետը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերստուգվող անձի մոտ ստուգում իրականացնելու ընթացքում վերստուգող խմբի ղեկավարի կողմից վերստուգվող անձի առանձին ծառայողական տարածքների կնքման ակտի ձևը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1.1 Հավելված 1-ի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
_________________________________________________________________ (վերստուգումների համար Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)
«—/—» 20—թ. թիվ—/—- վերստուգման լիազորագրի համաձայն՝ _________________________________________________________________ (վերստուգվող անձի անվանումը) վերստուգում իրականացնող խմբի կողմից «—/—» 20—թ. ժամը —/—/—-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
_________________________________________________________________ (վերստուգումների համար Կենտրոնական բանկի լիազորված ստորաբաժանման անվանումը)
թիվ --/--կնիքով կնքվեց ________________________________________________________________ : (կնքվող տարածքի անվանումը)»
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|