ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2005 թ. |
N 120-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 483 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վահե Դևոյանի 2005 թվականի մարտի 18-ի միջնորդագիրը` ք. Երևան, Նալբանդյան 25/14, բն. 95 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 483) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդ որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Վահե Դևոյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 483 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահե Դևոյանին հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|