Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-189-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.06.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.07.07/16
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 1997 թ. հունիսի 23-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը.

Օրինագծի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1

2

3

1. «Ակցիզային հարկի
մասին» ՀՀ օրենքի
վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության
Նախագահի
առարկությունները և
առաջարկությունները

Հայաստանի
Հանրապետության
նախագահ
Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով
2. Բյուջետային
համակարգի մասին
(երկրորդ ընթերցում)
Կառավարություն,
ԱԺ պատգամավոր
Ա. Թումանյան
Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

3. «Վարչական
իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության
օրենսգրքում»
փոփոխություններ և
լրացումներ կատարելու
մասին
(երկրորդ ընթերցում)

Կառավարություն

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

4. «Հայաստանի
Հանրապետության
քրեական և քրեական
դատավարության
օրենսգրքում»
փոփոխություններ և
լրացումներ կատարելու
մասին
(երկրորդ ընթերցում)

Կառավարություն

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

5. «Գրավի մասին»
Հայաստանի
Հանրապետության
օրենքում
փոփոխություն
կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կառավարություն

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

6. «Հայաստանի Հանրապետության
քրեական
դատավարության
օրենսգրքում»
փոփոխություններ և
լրացումներ կատարելու
մասին

Կառավարություն

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

7. «Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքում»
փոփոխություններ և
լրացում կատարելու մասին

Կառավարություն

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

8. Տեղական տուրքերի և վճարների
մասին

ԱԺ պատգամավոր
Կ. Ռուբինյան

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

9. «Հայաստանի
Հանրապետության
քրեական և քրեական
դատավարության
օրենսգրքերում»
լրացումներ կատարելու
մասին

Կառավարություն

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

10. «Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական
դատավարության օրենսգրքում»
փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

11. «Հայաստանի
Հանրապետության
քրեական օրենսգրքում»
փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն

Պետական-իրավական
հարցերի մշտական
հանձնաժողով

12. «Հայաստանի Հանրապետության
պետական ձեռնարկությունների
և անավարտ շինարարության
օբյեկտների սեփականաշնորհման
և ապապետականացման
1996—1997 թվականների
ծրագրի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին

Կառավարություն

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

13. Հայաստանի
Հանրապետության
միջազգային
պայմանագրերի վավերացում

Հայաստանի
Հանրապետության
նախագահ

Արտաքին
հարաբերությունների
մշտական հանձնաժողով

— «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիա
(17 հունիսի 1994 թ.).

— «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր
(21 դեկտեմբերի 1995 թ., Երևան).

— «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների միջև ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագիր
(22 ապրիլի 1996 թ., Լյուքսեմբուրգ):


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Բ. Արարքցյան


23 հունիսի 1997 թ.
Ն-189-1
ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան