Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.07/69.1 Հոդ.427
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 218-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգը, անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 10-ի N 267 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 498-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրության 17-րդ կետին համապատասխան».

բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի աշխատակարգի`

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«2. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Պարտադիր նիստերը գումարվում են յուրաքանչյուր տարվա առաջին և երրորդ եռամսյակների ընթացքում:

Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով` խորհրդի նախագահի կողմից` համապատասխան պահանջ ներկայացնելուց 20 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

Խորհրդի նիստերը, բացառությամբ պարտադիր նիստերի, կարող են անցկացվել հարցման միջոցով` գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, էլեկտրոնային կամ այլ կապի միջոցներով: Եթե խորհրդի որոշման նախագիծը խորհրդի անդամին պատշաճ ուղարկվելուց կամ փոխանցվելուց հետո 5-օրյա ժամկետում խորհրդի անդամի կողմից պատասխան չի տրվում, ապա համարվում է, որ խորհրդի անդամը կողմ է որոշման նախագծին: Հարցման եղանակով սահմանված կարգով որոշում չընդունվելու դեպքում հարցը քննարկվում է խորհրդի առաջիկա նիստում»,

4-րդ կետում «`հիմնադրամի նախագահի կողմից» բառերը փոխարինել «և կենսագործվում են հիմնադրամի նախագահի հրամաններով» բառերով,

III գլխի վերնագրից, 6-րդ և 7-րդ կետերից հանել «հերթական» բառը.

6-րդ կետում`

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խորհրդի նիստերն անցկացվում են սույն աշխատակարգի 2-րդ կետում սահմանված ժամկետում և կարգով»,

երկրորդ նախադասության մեջ «վայրը» բառից հետո լրացնել «, օրը» բառով,

7-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խորհրդի յուրաքանչյուր առաջին պարտադիր նիստում քննարկվում են հիմնադրամի նախորդ տարվա, իսկ երկրորդ նիստում` տվյալ տարվա բյուջեի կիսամյակային կատարողականի հաշվետվությունները: Հարցը ներկայացնում է հիմնադրամի նախագահը կամ հիմնադրամի համապատասխան պաշտոնատար անձը»,

10-րդ և 11-րդ կետերից հանել «նախագահի» բառը.

14-րդ կետից հանել «խորհրդի նախագահին կամ» բառերը.

ուժը կորցրած ճանաչել V գլուխը.

23-րդ կետում «նախագահի» բառը փոխարինել «որոշմամբ» բառով.

24-րդ կետում «հերթական նիստում» բառերը փոխարինել «պարտադիր նիստերում» բառերով.

գ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի կազմում «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 30
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան