«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 2059-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի
N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի, և N 5 հավելվածի 23-րդ աղյուսակում կատարել փոփոխություն ու լրացում` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 28938.0 հազ. դրամ, այդ թվում՝
ա) Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին` առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով` 3878.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).
բ) Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման նպատակով` 25060.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում՝
«Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման համար` 1710.0 հազ. դրամ,
հանրապետության մարզային 10 անասնաբուժական լաբորատորիաների շենքերի հիմնանորոգման համար` 4950.0 հազ. դրամ,
հանրապետության անտառային տարածքներում անտառավերականգնման համար` 12000.0 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-Նովայի, Սիսի, Ռանչպարի և Սիփանիկի գյուղական համայնքների տարածքներում Հրազդան գետի հունի մաքրման և հողաթմբերի ամրացման համար` 6400.0 հազ. դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բյուջետային ծախսերի Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական, իսկ նվազեցումները` բացասական նշանով) ենթա-խումբը տարի 1 2 3 4 այդ թվում` 0.0 04 այդ թվում` - 21356.5 06 - 5314.4 - 5314.4 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 5314.4 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 5314.4 07 - 16042.1 01. Միջին մասնագիտական ուսուցման գծով պետական պատվեր - 16042.1 - 16042.1 Կրթաթոշակներ - 2622.0 - 13420.1 10 այդ թվում` - 7581.5 04 Բույսերի պաշտպանություն - 29966.8 այդ թվում` 03. Բույսերի պաշտպանության միջոցառումներ - 29966.8 - 29966.8 Այլ ծախսեր - 29648.8 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 318.0 05 Անասնաբուժության և հակահամաճարակային միջոցառումներ 15504.8 այդ թվում` 01. Կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի փորձաքննության միջոցառումների իրականացման պետական պատվեր 17000.0 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 17000.0 Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 17000.0 06. Սահմանային հսկիչ կետերի կառուցում և վերազինում - 1495.2 - 1495.2 Նախագծահետազոտական ծախսեր - 236.0 Կապիտալ շինարարության ծախսեր - 1259.2 06 Անտառային տնտեսություն 30018.5 այդ թվում՝` 01. Անտառպահպանական, անտառպաշտպանական, անտառվերականգնման աշխատանքների պետական պատվեր 30018.5 30018.5 Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 30018.5 07 Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր - 23138.0 այդ թվում` 05. Աջակցություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանը - 3528.0 - 3528.0 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 3528.0 07. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում - 13610.0 - 13610.0 Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 13610.0 09. Հակակարկտային սարքավորումների ձեռքբերման գործընթացում պետության ստանձնած պարտավորությունների կատարում - 6000.0 - 6000.0 Սարքեր և սարքավորումների ձեռքբերման ծախսեր - 6000.0 14 այդ թվում` 28938.0 06 Այլ ծրագրեր 28938.0 այդ թվում` 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 28938.0 ՀՀ կառավարություն 28938.0 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծախսային ծրագրի անվանումը և համարը Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը խումբը ենթա- 10 05 01. Կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի փորձաքննության միջոցառումների իրականացման պետական պատվեր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 17000.0 «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ 10 06 01. Անտառապահպանական, անտառապաշտպանական, անտառավերականգնման աշխատանքների պետական պատվեր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 30018.5 «Հայանտառ» ՊՈԱԿ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|