Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2005-26.09.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.06.18/9(31) Հոդ.147
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.04.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005181


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

                     12 ապրիլի 2005 թ.  

 N 146-Ն

                                  
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՇԽԱՏՈՂ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 19
 Երևան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի ապրիլի 12-ի
թիվ 146-Ն որոշմամբ


                                       


ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՇԽԱՏՈՂ ԿԱՄ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ


1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝ բանկի ղեկավար են հանդիսանում Կենտրոնական բանկի սույն ուղեցույցով սահմանած չափանիշներով հիմնավորված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող ստորաբաժանման աշխատակիցները:

2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ուղեցույցի 1-ին կետի կիրառման նպատակով սահմանվում է, որ բանկի նկատմամբ վերահսկողության իրականացման կամ բանկի լիցենզավորման կամ փոփոխությունների գրանցման ընթացքում սույն ուղեցույցի 3-րդ կետում նշված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող ստորաբաժանման աշխատակցին բանկի ղեկավար համարելու հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում: Սույն ուղեցույցի 3-րդ կետում նշված չափանիշները կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկի աշխատակցին բանկի ղեկավար համարելու համար:

3. Բանկի աշխատակիցներին բանկի ղեկավարներ համարելու հարցերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից քննարկվում են այն դեպքերում, երբ.

3.1 բանկի կառավարման մարմինների որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն այդ աշխատակցի համաձայնության պարագայում կամ ներկայացմամբ,

3.2 բանկում ստեղծված հանձանժողովներում աշխատակիցը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ կամ հանձնաժողովի որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն իր համաձայնությամբ կամ ներկայացմամբ,

3.3 բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի կամ գլխավոր հաշվապահի բացակայության (ներառյալ՝ հիվանդություն, գործուղում, կամ աշխատանքի վայրից այլ պատճառներով փաստացի բացակայություն) դեպքում աշխատակիցն ի պաշտոնե կամ փաստացի փոխարինում է նրանց,

3.4 բանկի կառավարման մարմիններից մեկը լիազորել է բանկի աշխատակցին իրականացնել իր իրավասությունները կամ դրանց մի մասը,

3.5 աշխատակիցը կարող է ազդել բանկի գործունեության ուղղությունների վրա՝ տվյալ բանկի նկատմամբ իր ունեցած պահանջի ուժով,

3.6 աշխատակիցը լիազորված է տիրապետել բանկի միջոցները, սակայն այդ միջոցների օգտագործման սահմանաչափերը այնքան մեծ են, որ դա կարող է բանկին լուրջ ռիսկերի առաջ կանգնեցնել (օրինակ՝ խոշոր գումարների գործարքներ կնքելու լիազորված դիլերները):

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի աշխատակիցներին սույն ուղեցույցի իմաստով բանկի ղեկավար համարելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ընդունելուց հետո մեկշաբաթյա ժամկետում բանկը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի այդ անձանց գործունեության վերաբերյալ տեղեկանք (համաձայն 12/04/2005 թվականի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի ենթահավելված 4-ի) և հետագայում տեղեկացնի այդ աշխատակիցների կազմում կատարված փոփոխությունների մասին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.12.2022, թիվ 229-Ն 24.04.2023, N 146-Ն
15.07.2014, թիվ 192-Ն 26.09.2014, N 146-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան