Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2006-17.07.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.250
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 76-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ  ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ, ԳԵՐԻ ԸՆԿԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, գերի ընկած, ինչպես նաև վիրավորված (մինչև բուժման ավարտը) փրկարարական ծառայողները (այսուհետ` փրկարարական ծառայողներ)` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: 

2. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակ` մինչև կարգավիճակի հստակեցումը պահպանվում է փրկարարական ծառայողի ամսական դրամական բավարարման չափը:

3. Փրկարարական ծառայողների դրամական բավարարումն ստանալու իրավունք ունեն փրկարարական ծառայողի (ժառանգատուի) երեխաները, ամուսինը, ամուսին չունենալու դեպքում` ծնողները, իսկ նրանց բացակայության դեպքում՝ ըստ ներկայացման իրավունքի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 9
Երևան