Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.01/5(182)
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.02.2005
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 փետրվարի 2005 թվականի N 5-Ա
ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եղեգնաձոր քաղաքի տարածքում 22-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակից «Ձորի կանչ» ՍՊ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը համապատասխանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 14.09.2004 թ. թիվ 16-Ա որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններին` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Ձորի Կանչ» ՍՊ ընկերությունը ճանաչել Եղեգնաձոր քաղաքի տարածքում 22-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «Ձորի Կանչ» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 


 Նախագահ`

Գ. Ամալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան