«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 319-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ (ԱՆՑԱԾ) ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ (ԱՆՑԱԾ) ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանությունը սահմանվում է համաձայն հետևյալ աղյուսակի`
Փրկարարական կոչումները | Զինված ուժերում շնորհված զինվորական կոչումները | ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում շնորհված զինվորական կոչումները | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում շնորհված կոչումները |
Զինված ուժերի պահեստազորի կոչումները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Փրկարարական ծառայության գնդապետ | գնդապետ | գնդապետ | ոստիկանության գնդապետ | պահեստազորի գնդապետ |
Փրկարարական ծառայության փոխգնդապետ | փոխգնդապետ | փոխգնդապետ | ոստիկանության փոխգնդապետ | պահեստազորի փոխգնդապետ |
Փրկարարական ծառայության մայոր | մայոր | մայոր | ոստիկանության մայոր | պահեստազորի մայոր |
Փրկարարական ծառայության կապիտան | կապիտան | կապիտան | ոստիկանության կապիտան | պահեստազորի կապիտան |
Փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ | ավագ լեյտենանտ | ավագ լեյտենանտ | ոստիկանության ավագ լեյտենանտ | պահեստազորի ավագ լեյտենանտ |
Փրկարարական ծառայության լեյտենանտ | լեյտենանտ | լեյտենանտ | ոստիկանության լեյտենանտ | պահեստազորի լեյտենանտ |
Փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ | - | - | ոստիկանության կրտսեր լեյտենանտ | - |
Փրկարարական ծառայության ավագ ենթասպա | ավագ ենթասպա | ավագ ենթասպա | ոստիկանության ավագ ենթասպա | պահեստազորի ավագ ենթասպա |
Փրկարարական ծառայության ենթասպա | ենթասպա | ենթասպա | ոստիկանության ենթասպա | պահեստազորի ենթասպա |
Փրկարարական ծառայության ավագ սերժանտ | ավագ, ավագ սերժանտ |
- | ոստիկանության ավագ, ավագ սերժանտ |
պահեստազորի ավագ, ավագ սերժանտ |
Փրկարարական ծառայության սերժանտ | սերժանտ | - | ոստիկանության սերժանտ | պահեստազորի սերժանտ |
Փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ | կրտսեր սերժանտ | - | ոստիկանության կրտսեր սերժանտ | պահեստազորի կրտսեր սերժանտ |
Փրկարարական ծառայության շարքային | շարքային | - | - | պահեստազորի շարքային |
2. Սույն կարգի 1-ին կետում նշված կոչումների համապատասխանությունը կիրառելի է միայն փրկարարական ծառայության անցնելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.12.2011, N 1797-Ն | 01.01.2012, N 319-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|