«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 1927-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ ու 11-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչություն՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, և սահմանել, որ այն իր կանոնադրական նպատակներն ու խնդիրներն սկսում է իրականացնել «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության կառուցվածքը՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետի`
«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) կրթական հաստատությունների գործունեության ու կրթական ծառայությունների արդյունավետության գնահատում, այդ հաստատությունների գործունեության վերլուծություն, զարգացման ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում և դրանց իրականացման խթանում».
«ժը» ենթակետը «պահպանում» բառից հետո լրացնել «և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում» բառերով.
«իե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իե1» և «իե2» ենթակետերով.
«իե1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգ, այդ բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման արդյունավետության գնահատում.
իե2) կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում».
բ) որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժնի 2-րդ կետը լրացնել «Կրթության պետական տեսչություն» տողով։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կրթության պետական տեսչության կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 18 |
Հավելված |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Նախադպրոցական կրթության տեսչավորման բաժին
Հանրակրթության տեսչավորման բաժին
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման բաժին
Գնահատման և վերլուծության բաժին
II. Տարածքային մարմիններ Երևան քաղաքի կրթության տեսչություն ՀՀ Արագածոտնի մարզի կրթության տեսչություն ՀՀ Արարատի մարզի կրթության տեսչություն ՀՀ Արմավիրի մարզի կրթության տեսչություն ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթության տեսչություն ՀՀ Լոռու մարզի կրթության տեսչություն ՀՀ Կոտայքի մարզի կրթության տեսչություն ՀՀ Շիրակի մարզի կրթության տեսչություն ՀՀ Սյունիքի մարզի կրթության տեսչություն ՀՀ Վայոց ձորի մարզի կրթության տեսչություն ՀՀ Տավուշի մարզի կրթության տեսչություն (Կառուցվածքը խմբ. 16.03.06 N 497-Ն) Հայաստանի Հանրապետության Մ. Թոփուզյան
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար