Գլխավոր տեղեկություն
Համար
N 1896-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.02.2006-30.01.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.1416
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 20 հոկտեմբերի 2005 թվականի N 1896-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի ավանդատվական պահպանությունն իրականացնող պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 8
Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1896-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի (այսուհետ՝ ՀՀԱՀ փաստաթղթեր) պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից ավանդատվական պահպանության կարգը։

2. Սույն կարգի գործողությունը պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վրա տարածվում է դրանց գաղտնազերծումից հետո։

3. ՀՀԱՀ փաստաթղթերի ավանդատվական պահպանությունն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ մինչև 40 տարի։

4. Գաղտնազերծված փաստաթղթերի ավանդատվական պահպանությունն իրականացվում է դրանց գաղտնազերծումից հետո` փաստաթղթերի ստեղծման պահից սկսած մինչև 50 տարի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ։

5. «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո կազմակերպության և պետական արխիվի կողմից կազմվում են ակտեր ՀՀԱՀ փաստաթղթերը պետական արխիվի կողմից մշտական պահպանության ընդունելու և դրանք պետական արխիվի կողմից կազմակերպությանն ավանդատվական պահպանության հանձնելու մասին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ։

6. ՀՀԱՀ փաստաթղթերի ավանդատվական պահպանության ընթացքում դրանք համալրվում, հաշվառվում, պահպանվում և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արխիվային գործի բնագավառում կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի գերատեսչական ակտերով սահմանված կարգով։

7. Կազմակերպություններում ՀՀԱՀ փաստաթղթերն օգտագործվում են առանձնացված և այդ նպատակով կահավորված ընթերցասրահում։

8. Կազմակերպություններում ՀՀԱՀ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կազմակերպման գիտամեթոդական աջակցությունն իրականացնում է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որին կազմակերպությունները ներկայացնում են ՀՀԱՀ փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման մասին ամենամյա վարչական վիճակագրական հաշվետվություն` համաձայն ձևի։

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն  Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ր Ա Կ Ա Ն  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

_________________________________________________
(պետական մարմնի, պետական հիմնարկի, կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը) _________________________________________________

 

200     թ. հունվարի 1-ի դրությամբ առկա այդ թվում`

 

Օգտվողների հետ աշխատանքի կազմակերպումը
գործավարական գիտատեխնիկական անձնակազմին վերաբերող
գործերի քանակը ծայրային տարե-թվերը գործերի քանակը ծայրային տարե-թվերը գործերի քանակը ծայրային տարե-թվերը գործերի քանակը ծայրային տարեթվերը օգտվող-ների թիվը օգտագործ-ման համար տրված գործերի քանակը դիմում- հարցում-ների
քանակը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11

 

                   

 

Արխիվի վարիչ (պատասխանատու մասնագետ)

____________

____________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ներկայացվում է «Հայաստանի
ազգային  արխիվ» ՊՈԱԿ`
մինչև 200 թ. փետրվարի 1-ը

Կատարող

_______________

_______________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

______________

Հեռ.`

___  _________200 թ.
 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1896-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՎԱՆԴԱՏՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. ՀՀ Նախագահի աշխատակազմ

2. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ

3. ՀՀ կառավարության աշխատակազմ

4. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

5. ՀՀ պաշտպանության նախարարություն

6. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

7. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

8. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Երկրաբանական գործակալություն

9. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչություն

10. ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

11. ՀՀ բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

12. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

13. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

14. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

(Ցանկը լրաց. 19.01.06 N 45-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան